Պատգամավորության թեկնածուի և ևս երկու անձի կողմից ընտրակաշառք տալու փաստով քննված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ Հ.Է.-ն, Մ.Ու.-ն և Գ.Ա.-ն խմբով, նախնական համաձայնությամբ նույն վարչական շրջանի ընտրողներին առաջարկել և խոստացել են 20 000-ական ՀՀ դրամ կաշառք` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար:

Հիշյալ դաշինքի կողմից ներկայացված պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Հ. Է.-ն դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար ընտրողներին կաշառք առաջարկելու և խոստանալու հարցում նախնական համաձայնության է եկել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի հետ։

Մասնավորապես, Հ.Է.-ն Մ.Ու.-ի հետ խոսակցությունների ընթացքում վերջինիս առաջարկել է գումարի դիմաց «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկող հնարավորինս մեծ թվով ընտրողների հավաքագրել` նշելով, որ պայմանները հանդիպման ընթացքում կհստակեցնի իր հետ համագործակցող Գ.Ա.-ն: Վերջինս 2021 թվականի հունիսի 14-ին Մ. Ու.-ի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց առաջարկվում է 20 000 ՀՀ դրամ կաշառք:

Մ.Ու.-ն, ընդունելով Հ.Է.-ի և Գ.Ա.-ի առաջարկը, նույն օրն այդ մասին տեղեկացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող իր ծանոթներին` վերջիններիս խոստանալով 20 000-ական ՀՀ դրամ կաշառք` «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց։

Խմբի կազմում նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք տալու` առաջարկելու և խոստանալու համար Գ.Ա.-ին և Մ.Ու.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Մ. Ու.-ն լիովին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Հ.Է.-ն նույնպես որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: