«Պատիվ ունեմ» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները

Լուրեր

29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
28.03.2024 | 21:07
Թուրքիայի քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ տապալելու Էրդողանի կուսակցության թեկնածուին․ անդրադարձ
28.03.2024 | 20:46
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 զինյալ է սպանվել Շիֆայի հիվանդանոցում
28.03.2024 | 20:34
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
Բոլորը

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս ներկայացված կլինի 8-րդ գումարման խորհրդարանում․ քաղաքական ուժը որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ Ըստ նրա՝ այս պահի դրությամբ դաշինքում ինքնաբացարկներ չեն սպասվում։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած համամասնական ցուցակի՝ «Պատիվ ունեմ» դաշինքն Ազգային ժողովում կներկայացնի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Թագուհի Թովմասյանը և Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ դաշինքը չէր հաղթահարել դաշինքների համար սահմանված 7 տոկոսի շեմը՝ ստացնալով ձայների 5,23 տոկոսը, սակայն խորհրդարան է անցել իրավունքի ուժով՝ որպես երրորդ տեղը գրաված քաղաքական ուժ:

 

Ռոզա Վարդանյան