Ադրբեջանը մասնակցելու է Վրաստանում կայանալիք Agile Spirit 2021 միջազգային զորավարժություններին

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Վրաստանում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը տեղի կունենան Agile Spirit 2021 միջազգային բազմազգ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Ukrinform-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարությանը։

Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 2,5 հազար զինծառայողներ 15 դաշնակից ու գործընկեր երկրներից՝ Վրաստան (ընդունող կողմ), Էստոնիա, Գերմանիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա, Թուրքիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Իտալիա և Ադրբեջան:

Ըստ աղբյուրի՝ զորավարժություններն անցկացվելու են բրիգադների մակարդակով և նախատեսում են գումարտակների կազմում բազմազգ ստորաբաժանումների ընդհանուր վարժանքներ՝ մարտական կրակոցներով:

Սա Agile Spirit տասներորդ վարժանքներն են։ Դրանք առաջին անգամ անցկացվել են Վրաստանում 2011 թվականին և հանդիսանում են Եվրոպայում ԱՄՆ ծովային հետևակի ու Վրաստանի Զինված ուժերի վարժանքները։

Տաթև Ֆռանգյան