ՄԻՊ-ը ԵԽ պաշտոնյային է ներկայացրել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ սահմանային բնակչության իրավունքների խախտումների փաստերը

Լուրեր

29.03.2024 | 19:50
ՌԴ-ում դատարաններն Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիների են ձերբակալել՝ «Կրոկուս»-ի ահաբեկչությունն արդարացնելու համար
29.03.2024 | 19:36
«Պարզ է, որ բիզնես է»․ դատախազությունը պահանջում է պետականացնել Գրողների, Նկարիչների միության շենքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 19:26
Բայրամովը հայտարարել է, թե ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը «կնպաստի Հայաստանի նոր սադրանքներին»
29.03.2024 | 19:15
Անահիտ Բախշյանը հանդիպել է Արգիշտի Քյարամյանին
29.03.2024 | 19:13
Գայանե Խաչատրյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ
29.03.2024 | 19:10
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից հետո շենքում գտնվողներին օգնության ձեռք մեկնած Կարեն Ենգիբարյանը մահացել է
29.03.2024 | 19:00
Իշխանությունը փոքր ռեկորդ սահմանեց՝ Սոլովյովին փակեցին․ բոլո՛ր ռուսական ալիքները եթերազրկել՝ մարդատյաց են․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 18:56
Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել Դավիթ Խաչատուրյանին
29.03.2024 | 18:55
Մեքենան գլորվել է ձորը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
29.03.2024 | 18:47
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին
29.03.2024 | 18:39
Բաքուն հիասթափված է ԱՄՆ հայտարարություններից ու գործողություններից. Հաջիև
29.03.2024 | 18:30
A-politic Արայիկ Մանուչարյանի հետ․ ԱՆՈՆՍ
29.03.2024 | 18:20
Ռումինիայում ԱԹՍ-ի բեկորներ են հայտնաբերվել Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ֆերմայում
29.03.2024 | 18:09
ԿԻն զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ապահավող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՀՔԱՎ-ը առաջարկներ է ներկայացրել
29.03.2024 | 18:04
ՌԴ ԱԳՆ-ն՝ 102-րդ բազայի դուրսբերման, Բաքուն՝ Հարությունյանի հարցազրույցը չհեռարձակելու մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La Republique en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին. տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ապացույցներ, որոնք հիմնավորում են, որ Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:

Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական զինծառայողները պարբերաբար առաջացնում են բերքահավաք և խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ, կատարում են կենդանիների գողություններ, հնչեցնում են բնակիչների նկատմամբ սպառնալիքներ և այլն: Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:

Հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:

Նա նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Պաշտպանը նաև ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները:

Արման Թաթոյանը ներկայացրել է ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից: Դրա ապացույցներից է նաև Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։