ՀՀ-ն ու ԱՄՆ-ը կարող են համատեղ աշխատել ցեղասպանությունները կանխարգելելու և մարդու իրավունքները խթանելու ուղղությամբ. ԱՄՆ պետքարտուղարություն

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել էր երկրի գործադիր ու օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչներին, օտարերկրյա դեսպաններին ու ամերիկահայ շրջանակներին դեսպան Ներսեսյանի՝ ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ. գրում է VOA-ն:

ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիեռի կարծիքով՝ ԱՄՆ-ում ՀՀ հեռացող դեսպան Վարուժան Ներսեսյանին բաժին էր հասել ծանր փորձություն, հատկապես ղարաբաղյան պատերազմի օրերին: Կոնգրեսականը հայկական հանձնախմբի մեկ այլ համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ մասնակցել է դեսպան Ներսեսյանի դիվանագիտական առաքելության ավարտի առիթով Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը: Իր ելույթում կոնգրեսական Սփիեռը շեշտել է՝ մեծ ջանքեր են գործադրվել ամերիկյան օժանդակության ապահովման ուղղությամբ: Հպարտ եմ ասել, որ ձեր օժանդակությամբ ավելացրել ենք Հայաստանի ֆինանսավորումն ականազերծման և մարդասիրական օգնության համար: Նա նաև կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

«Վերջապես, ավելի քան մեկ դար անց Միացյալ Նահանգները՝ ի դեմս Կոնգրեսի և ԱՄՆ նախագահի, նպատակահարմար գտան ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որի ուղղությամբ հայությունը մեծ ջանքեր է գործադրել երկար ժամանակ»,- հայտարարեց կոնգրեսական Սփիեռը:

Ընդունելության բազմաթիվ հյուրերի շրջանում էին նաև ԱՄՆ պետքարտուղարության ու Պենտագոնի ներկայացուցիչները: Փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջոն Արմստրոնգն իր խոսքում բարձր է գնահատել դեսպանի ու ՀՀ դիվանագիտական առաքելության գործունեությունը՝ առանձնահատուկ նշելով Ներսեսյանի աջակցությունն ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակ: «Մենք պետք է ճանաչենք ճշմարտությունը նույնիսկ այն ժամանակ, երբ դա ցավալի է»,- շեշտել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, որն իր խոսքում նաև պետքարտուղարության անունից ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին անցած տարվա պատերազմի զոհերի կապակցությամբ:

«Մեր երկու երկրները համատեղ աշխատում են և կարող են աշխատել աշխարհում ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների խթանման ասպարեզներում»,- հայտարարել է Ջոն Արմսթրոնգը:

«1991 թ.-ին Հայաստանի անկախության վերածնունդից ի վեր, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները եղել են մեր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը»,- իր խոսքում ասել է դեսպան Վարուժան Ներսեսյանը:

«Հարյուր տարի առաջ այստեղ՝ Վաշինգտոնում գործում էր Հայաստանի դեսպանությունը: Արմեն Գարոն, որի կիսանդրին դուք տեսաք այս շենք մտնելիս, Միացյալ Նահանգներում Հայաստանի առաջին դեսպանն էր, որը նույնպես, ինչպես ես, առերեսվել է պատերազմի և արտաքին ագրեսիայի իրականությանը: Հարյուր տարվա վաղեմության իրադարձությունները գրեթե նույնությամբ կրկնվեցին 2020 թ-ին»,- նշել է դեսպան Ներսեսյանը:

Ըստ Ներսիսյանի՝ երկու ազգերը սերտորեն համագործակցել են բազում ոլորտներում՝ ներառյալ տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումն ու խաղաղապահ առաքելությունը: Նա ընդգծել է՝ ԱՄՆ-ի ու ՀՀ միջև առկա է առանձնահատուկ կապ՝ հիմնված ընդհանուր արժեքների, կայուն բարեկամության և հավատարիմ փոխվստահության վրա: