«Մեկ ազգ՝ երեք պետություն»․ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը ճանաչելու է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը

Լուրեր

19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդլայնված կազմով պատվիրակությամբ գտնվում է Հյուսիսային Կիպրոսում, որտեղ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարի հետ Լևքոշայի Հալյալ Սուլթան մզկիթում տոնական աղոթք է կատարել, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Անդրադառնալով հարցին՝ Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը, Էրդողանն ասել է․ «Այդ հարցում որևէ կասկած չկա։ Մենք մշտապես դա քննարկում ենք և իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ»։

Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարն էլ ասել է, որ իրենց համար Ադրբեջանը եղբայրական երկիր է և կա ցանկություն՝ զարգացնելու հարաբերությունները Հյուսիսային Կիպրոսի հետ։ Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակությունը գտնվում է Հյուսիսային Կիպրոսում՝ հավելելով, որ նրանց հետ հանդիպմանն ասել է․ «Մենք մեկ ազգ ենք՝ երեք պետություն։ Կարծում եմ՝ ամեն ինչ գնում է դրան»։

Նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելել է Հյուսիսային Կիպրոս։ Այսօր, ի դեպ, Թուրքիայի՝ Կիպրոս ռազմական ներխուժման օրն է։

Էմմա Չոբանյան