Բացահայտվել է «թմրաշղթա»․ հայտնաբերվել են թմրամիջոցներ ու զենք-զինամթերք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ամենօրյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ թմրամիջոցների իրացման վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերեցին, որոնք իրացրին Էրեբունու քրեական հետախույզների հետ։ Հուլիսի 15-ին իրականացրած հատուկ միջոցառման ընթացքում նրանք մայրաքաղաքի տարբեր փողոցներում հայտնաբերեցին ու Էրեբունու բաժին բերման ենթարկեցին վեց տղամարդու, որոնց կասկածում էին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մեջ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նրանք խուզարկվեցին։ Հայտնաբերվեցին մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բերման ենթարկվածներից մեկն էլ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր։  ԹԱՇԴՊ վարչության ծառայողները տեղեկություն ունեին, որ թմրամիջոցի նմանվող զանգվածները նրանց իրացրել էր 32-ամյա մի տղամարդ։ Հուլիսի 15-ի երեկոյան նա ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խուզարկվեց։

Տղամարդու մոտ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ կային։ Հարուցված քրեական գործի շրջանակներում,  դատարանի որոշմամբ, խուզարկվեց նրա բնակության վայրը։

Հայտնաբերվեցին տարբեր քաշով  թմրամիջոցների նմանվող զանգվածներ, քացախաթթվի անհիդրիդ, ինչպես և «Մակարով» ատրճանակ, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ և այլն։ 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։