Քաջարանի համայնքապետն առևանգման հոդվածով ևս մեղադրվում է

Լուրեր

14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
Բոլորը

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, որը հուլիսի 10-ին կալանավորվեց ընտրակաշառք տալ-ստանալու մեղադրանքով, անցնում է քրեական մեկ այլ գործով ևս։ Փարամազյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա հաշվեհարդար է տեսել իր հորը՝ Վրեժիկ Փարամազյանին հարվածողի նկատմամբ։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Փարամազյանը հորը հարվածողին՝ Շավարշ Մարգարյանին ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով, կազմակերպել է խմբի կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Մարգարյանի առևանգումը։

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը)։

Բացի համայնքապետից, գործով ևս չորս անձ է մեղադրվում՝ Լևոն Համբարձումյանը, Խորեն Միրզոյանը, Բաբկեն Համբարձումյանը և Մարատ Ստեփանյանը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Առաջին նիստը նշանակվել էր հուլիսի 14-ին, սակայն, ըստ «Դատալեքս»-ի, հետաձգվել է պաշտպաններից մեկի դիմումի հիման վրա։ Հերթական նիստը՝ այսօր էր, սակայն կրկին հետաձգվեց՝ պաշտպաններից մեկի արձակուրդի մեջ գտնվելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարախության  օժանդակելը կամ կազմակերպելը),  311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Չորս օր անց՝ համայնքապետը կալանավորվեց։

Ռոզա Վարդանյան