Պետական պարտքը տարեսկզբի համեմատ աճել է 901 միլիոն դոլարով

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 8 միլիարդ 869 միլիոն դոլար։ Այն նախորդ ամսվա՝ մայիսի համեմատ աճել է 53 մլն դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսաների նախարարության հրապարակած տվյալներից։

Նշենք, որ տարեսկզբին պետական պարտքը կազմում էր 7 միլիարդ 968 միլիոն դոլար։

Այպիսով՝ ՀՀ պետական պարտքը տարեսկզբի համեմատ աճել է 901 մլն դրամով կամ 11,3 %-ով։

Պետական պարտքի մեծ մասը Կառավարության արտաքին պարտքն է, որը կազմում է 6 միլիարդ 209 միլիոն դոլար։ Սրա մեջ են մտնում արտաքին վարկերն ու փոխառությունները, ոչ ռեզիդենտների կողմից ձեռքբերված պարտատոմսերը, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժույթային պետական պարտատոմսերը։

Տարեսկզբի համեմատ Կառավարության արտաքին պարտքն ավելացել է 610 միլիոն դոլարով։

Կառավարության ներքին պարտքը կազմում է 2 միլիարդ 194 միլիոն դոլար։ Սրա մեջ են մտնում ներքին վարկերն ու փոխառությունները, ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն ու արտարժութային պետական պարտատոմսերը։ Կառավարության ներքին պարտքը տարեսկզբի համեմատ աճել է 282,4 միլիոն դոլարով։

Պետական պարտքի 468 միլիոն դրամը Կենտրոնական բանկի պարտքն է։ Տարեսկզբի համեմատ այն ավելացել է 8,1 միլիոն դոլարով։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ տարեվերջին բացարձակ թվով Կառավարության պարտքը կմոտենա 8,5 միլիարդին, իսկ պետական պարտքը կմոտեցնի մոտավորապես 8,9 միլիարդ դոլարին։

Այսպիսով՝ հունիսի տվյալներով կառավարության պարտքը արդեն իսկ կազմում է 8,4 միլիարդ դոլար, իսկ Պետական պարտքն ընդհանուր՝ 8,86 միլիարդ դոլար։ Ստացվում է, որ դեռևս տարվա 6-րդ ամսին պետական պարտքը գրեթե հասել է տարեվերջի համար նախանշված սահմանագծին։

 

Անժելա Պողոսյան