Առաջարկում ենք վերանայել կատարված փոփոխությունը․ քաղհասարակությունը՝ պատգամավորների ծախսերի համար հատկացվող գումարի չափի ավելացման մասին
Հասարակություն
19.07.2021 | 16:38ՀՀ Ազգային ժողովը 2021թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում: Այս փոփոխությամբ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափն հնգապատկվել է և նախկին 50.000 դրամի փոխարեն դարձել է 250.000 դրամ: Օրենսդրական այս փոփոխության կապակցությամբ քաղհասարակության մի քանի տասնյակ կազմակերպություններ և հարյուրից ավելի անհատներ ուղերձ են հղել Ազգային ժողովին։
Դրանում, մասնավորապես, ասվում է․
«Օրենքի նախագծում այդ փոփոխությունը հիմնավորվում է պետության՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցմամբ և ըստ այդմ՝ Ազգային ժողովի, ինչպես նաև պատգամավորների լիազորությունների և գործառույթների շրջանակի ընդլայնմամբ: Ըստ հիմնավորման, ակնկալվում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը և ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի և նրա մարմինների գործառույթների և լիազորությունների պատշաճ իրականացմանը:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս և քաղաքացիներս, վերլուծելով այս փոփոխությունն ու դրա հրապարակված հիմքերը, հայտարարում ենք.
Ա.
Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված հնարավոր ծախսերի չափի ավելացումը (ինչպես և նախկինում նախատեսված 50.000 դրամ գումարը) պատշաճ հետազոտված և ուսումնասիրված չէ, առաջարկն արվել է կարիքի մասնավոր և կամայական գնահատականի հիման վրա:
Բ.
Այսպիսի ավելացումն այս ձևով իրականացնելը և ապա բյուջեի միջոցներն այդ նպատակով հնգապատիկ առավել ծախսելը ռիսկային են արդյունավետության և կոռուպցիայի տեսանկյունից:
Գ.
Հայաստանի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներից վերոհիշյալը համարելով ոչ հրատապ, բայց կարգավորման համար կարևոր, պնդում ենք, որ իշխանությունը երկրի համար այս բարդ և ծանր ժամանակահատվածում պարտավոր է հանրային հաշվետվողականության բարձր մակարդակ ապահովել, հանրային վստահությունը չչարաշահել և լրացուցիչ խնդիրներ չհարուցել:
Այս ուղերձով, դիմելով ԱԺ այս գումարման և հաջորդ գումարման խորհրդարանին և յուրաքանչյուր պատգամավորի, առաջարկում ենք վերանայել կատարված փոփոխությունը՝ հաշվի առնելով հետևյալ պայմանները.
Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցումը.
1. Չի կարող լինել բոլոր պատգամավորների համար համահավասար, որովհետև պատգամավորները, կաշկանդված չլինելով հրամայական մանդատով, ազատորեն են իրականացնում իրենց լիազորությունները և, ենթադրաբար, իրենց պարտականությունները կատարելու համար ծախսում են տարբեր չափերի դրամական միջոցներ:
2. Չի կարող լինել օրենքով հաստատված գումարի չափով, այլ պետք է լինի այնքան, որքան ծախսում է պատգամավորը իր պարտականությունները կատարելու համար: Միաժամանակ, պետք է լինի ամսական ծախսերի առավելագույն չափ:
3. Պետք է լինի կատարված ծախսերը հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի հիման վրա, այդ թվում՝ գնումները վկայող ՀԴՄ կտրոնների, պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլն:
4. Պետք է լինի 3-րդ կետում հիշատակված ծախսի/ֆինանսական փաստաթղթերի և պատգամավորական գործունեության նպատակի հիմնավորմամբ, ինչից հստակ կլինի, թե որ ծախսը ինչ գործողության համար է իրականացվել:
5. Պետք է լինի ոչ թե օրենքով սահմանված առավելագույն չափով, այլ այնքան, որքան հիմնավոր է այս առաջարկության 3-րդ և 4-րդ կետերի պարտադիր համակցությամբ:
6. Պետք է ներառի միայն այն ծախսատեսակները, որոնք կսահմանվեն օրենքով: Օրինակ՝ տրանսպորտային ծախս, բենզինի ծախս, ներկայացուցչական և այլն, եթե այդ ծախսերը չեն կատարվում ԱԺ բյուջեի միջոցներով: Այդ ծախսերը չեն կարող ներառել պատգամավորների հնարավոր անձնական բարեգործական ծախսերը:
7. Պետք է լինի պատգամավորի բարեխղճության, պարտաճանաչության, բարեվարքության և ծախսերի ու ըստ այդմ կատարված գործողությունների ողջամիտ համակցվածության դեպքում:
Վերոհիշյալ դրույթները պետք է արտացոլվեն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում և փոփոխվեն միայն օրենքով:
Միաժամանակ, ներքոստորագրյալ կազմակերպությունների համապատասխան մասնագետները պատրաստակամություն են հայտնում հանրային շահի գերադասմամբ, անվարձահատույց կերպով փորձագիտական օժանդակություն ցուցաբերել իշխանություններին վերոհիշյալ խնդրի լուծման համար: Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովի արձագանքն այս ուղերձին»:
Հայտարարությանը միացել են հասարակական, ձեռնարկատիրական կազմակերպություններ և քաղաքացիներ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Թումանյան» փաստաբանական գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ
«Ինթրա» հոգեբանական ակումբ ՀԿ
«Երիտասարդական ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ
Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ
«Խորան Արդ» ինտելեկտուլ կենտրոն ՀԿ
«Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ
«ԵՀԱԿ» ՀԿ
Կապանի Քաղացիական Երիտասարադական Կենտրոն
«Վանանդ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն
Ընտանիք և համայնք ՀԿ
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
Լրագրողների անկախ արհմիություն
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
«Գեոֆոն» ՀԿ
«Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ
«Սրբազան հող» ԲՀԿ
WSG ՀԿ
Ազդ ՍՊԸ
ԱԿՄԷ հոգեբանական կենտրոն
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ
«ՆԻԻ Էլեկտրոմաշ»
«Զանգափ Կավե-կանեմ
«Իտալիկուս» ՍՊԸ
Քաղաքականության հետազոտական կենտրոն
Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն ՀԿ
«Շրջապատ» թերթ
Քաղաքացիներ
Լենա Հովհաննիսյան
Արա Սուքիասյան
Անահիտ Հարությունյան
Սոնա Զաքյան
Հայկ Հարությունյան
Արմինե Պետրոսյան
Սամվել Հովհաննիսյան
Աշոտ Ղարիբյան
Արմինե Էլբակյան-Մարտիրոսյան
Սիլվա Բալշչունաս
Նաիրա Արզանյան
Լևոն Գալստյան
Սոնա Գրիգորյան
Նախշուն Մարկոսյան
Լուսինե Վարդանյան
Գրիգոր Աղանյան
Վալերի Պարանյան
Անուշ Մարտիրոսյան
Վահրամ Մխիթարյան
Լիզա Ճաղարյան
Արմենուհի Հակոբյան
Գևորգ Պողոսյան
Լևոն Սարդարյան
Արման Սիրադեղյան
Փառանձեմ Խանգելդյան
Վահե Աղամյան
Սերգեյ Աբրահամյան
Եպրաքսյա Մեխակյան
Լիլիթ Հաջաթյան
Տիգրանուհի Տարախչյան
Լիլիկ Ստեփանյան
Գոռ Աբրահամյան
Ժաննա Հովհաննիսյան
Գայանե Կարապետյան
Քրիստինա Թամարյան
Վարդուհի Ջուլհակյան
Հայկուշ Ալեքսանյան
Վահրամ Մուրադյան
Կարինե Գյադուկյան
Լարիսա Կյուրեղյան
Գևորգ Թաշչյան
Անդրանիկ Վիրաբյան
Արմեն Իսպիրյան
Հենրիկ Մարգարյան
Խորեն Գասպարյան
Միքայել Միքայելյան
Աշոտ Ադամյան
Նարինե Մաթևոսյան
Անուշ Պապոյան
Գայանե Թերզյան
Գևորգ Թումանյան
Արամ Հովհաննիսյան
Հենրիկ Մարգարյան
Շողիկ Պետրոսյան
Գրետա Սահակյան
Մագդա Ավետիսյան
Արմինե Սայադյան
Մարիամ Ծատուրյան
Աստղիկ Տեր-Սահակյան
Արուս Հարությունյան
Տիգրան Ավետիսյան
Նարինե Մելքոնյան
Ռուզաննա Այվազյան
Ռուբեն Ներսիսյան
Հովհաննես Ֆրանգուլյան
Արա Նազարեթյան
Տարոն Ղազարյան
Վալյա Շտոյան
Նարինե Մելքոնյան
Վիլեն Գայֆեջյան
Վարդան Մարկոսյան
Սամվել Սարգսյան
Բաթ Ադամյան
Գեղեցիկ Սարգսյան
Հայրենուհի Գևորգյան
Վարդան Քալոյան
Սարգիս Ճանճապանյան
Արշակ Ադամյան
Նարեկ Շախբազյան
Մարլենա Ցուկռառեն
Աստղիկ Գևորգյան
Աննա Հովհաննիսյան
Սևադա Բադալյան
Համլետ Աթոյան
Լենա Ասլանյան
Արմեն Ջաղացպանյան
Հռիփսիմե Աբրահամյան
Լիլիթ Խաչատրյան
Արմինե Չոբանյան
Արմենուհի Բաղմանյան
Սեդրակ Շլեպչյան
Կարինե Մարգարյան
Լիլիթ Աբրահամյան
Անուշ Եղիազարյան
Շուշան Ասատրյան
Արմեն կազմակերպության նախագահ
Լալա Գալստյան
Արաքսյա Գևորգյան
Սուսաննա Ղազարյան
Արմեն Իսահակյան
Վարդուհի Օհանջանյան
Սիրարփի Ափոզյան
Արուսյան Անդրեասյան
Գայանե Բաբայան
Աստղիկ Մկրտչյան
Սիրանուշ Ռշտունի
Նելլի Մինասյան
Ջուլիա Ափինյան
Կարեն Աճեմյան
Հայկ Հարությունյան
Նառա Սողոմոնյան
Սուրեն Արզումանյան
Մարին-Նարեկ Սիմոնյան
Աիդա Գասպարյան
Թամարա Բադալյան
Կարինե Նալբանդյան
Անահիտ Մարտիրոսյան
Սեդա Մարտիրոսեան
Արմինե Աղաջանյան
Լիանա Սահակյան
Արմեն Գասպարյան
Նաիրա Կիրակոսյան
Մարինե Խաչատրյան
Արգամ Պապոյան
Հասմիկ Թովմասյան
Գայանե Աբասյան
Հասմիկ Մկրտչյան
Նարինե Սելիմյան
Արտակ Առաքելյան
Դավիթ Ղարագեդյան
Հերիքնազ Սահակյան
Անի Մելտոնյան
Արմեն Իսրոյան
Սյուզան Գալստյան
Մոնիկա Քարաջյան
Նելլի Միքայելյան
Անդրանիկ Խաչատուրյան
Գևորգ Գրիգորյան
Քրիստինե Պոկացյան
Դավ Խաչատրյան
Սոնա Տոնիկյան
Արմինե Վանյան
Գայանե Սարգսյան
Շուշան Միքայելյան
Ալլա Ավետիսյան
Նարինե Համբարյան
Անժելա Քոչարյան
Գոհար Աբգարյան
Քրիստինա Բորիսենկո
Թագուհի Գալստյան
Գոհար Ղարիբյան
Ռիտա Սարկիսյան
Գոհար Հովհաննիսյան
Լուսինե Դավթյան
Անահիտ
Սևանուհի Օհանյան
Սամվել Կարապետյան
Լիանա Խաչատրյան
Սուսաննա Պապիկյան
Նորա Խաչատրյան
Արմինե Սողոմոնյան
Ալլա Սրապիոնյան
Լիլիթ Հակոբյան
Անուշ Նիկոլյան
Արշակ Բաղդասարյան
Ալեքս Աստվածատուրյան
Սուսաննա Խեմջյան
Անուշիկ Զիրոյան
Մարտին Գալստյան
Հասմիկ Սարգսյան
Արմեն Ջենթերեջյան
Սուսան Դվոյան
Էմմա Սաֆարյան
Հռիփսիմե Բադալյան
Մարո Շուշանյան
Արամ Խաչատրյան
Աստղիկ Մուրադյան
Տիգրան Խաչատրյան
Հովնան Հակոբյան
Քրիստինա Սարգսյան
Ժաննա Թերլեմեզյան
Կարեն Նահապետյան
Հովիկ Միրզախանյան
Գայանե Իգիթխանյան
Գայանե Առաքելյան
Աննա Գևորգյան
Մարտին Մարգարյան
Քրիստինե Դավթյան
Հայաստան Աղաբաբյան
Մհեր Աղեկյան
Տաթև Սարգսյան
Ռուզաննա Զուրաբյան
Լիլիթ Հովակիմյան
Հայաստան Մկրտչյան
Արեն Նահապետյան
Լիլիթ Պետրոսյան
Կարեն Պողոսյան
Դավիթ Կիկոյան
Անահիտ Մովսիսյան
Իրինա Մուշեղյան
Սեդա Մկրտչյան
Գայանե Վարդանյան
Վարդան Բեյլերյան
Ռուբեն Պարսամյան
Պերճուհի Եթարյան
Սիրանուշ Զանազյան
Էդգար Սարգսյան
Անի Նազարեթյան
Գայանե Գրիգորյան
Լիլիթ Կարապետյան
Արմինե Կնյազյան
Շուշան Մաթևոսյան
Արտակ Կարապետյան
Գալինա Սարգսյան
Արթուր Օհանյան
Գառնիկ Մաթևոսյան
Արամայիս Չաթյան
Հասմիկ Ավետիսյան
Տաթևիկ Քոչինյան
Գոհար Ասրյան
Մարգարիտա Ասատրյան
Աննա Մարիա Անանյան
Լարիսա Պետրոսյան
Վալեն Հովսեփյան
Զարինե Մեջլումյան
Քրիստի Յան
Գայանե Ճաղարյան
Ժաննա Ժամակոչյան
Արևիկ Հակոբյան
Դանիել Դան
Մարգարիտ Հակոբյան
Շուշան Մուսինյան
Կարեն Շուշանիկ
Գայանե Վարդանյան
Գրետա Դարբինյան
Սուսաննա Ասատրյան
Հռիփսիմե Աղաջանյան
Գոհար Սաֆարյան
Ռուզաննա Հարությունյան
Աշոտ Վարդանյան
Անահիտ Գալաջյան
Մերի Կնյազյան
Իրինա Վարդանյան
Ռուզաննա Չատիրչյան
Պայծառ Բարբարյան
Վահրամ Սարգսյան
Վահագն Շահնազարյան
Արամ Մկրտչյան
Արմենուհի Ադամյան
Սևադա Աղաջանյան
Գեղեցիկ Գևորգյան
Գերրի Մարտիրոսյան
Մարիամ Ավետիսյան
Անի Ազատյան
Սամվել Հովհաննիսյան
Հայկ Հայրապետյան
Սուսան Ներսիսյան
Երվանդ Արշակյան
Լիլի Կարո
Նարինե Ներսեսյան
Փայլակ Թադևոսյան
Խաչատրյան Մերի
Սաթենիկ Մաղաքյան
Նարինե Ավալյան
Իզաբելլա Վարդանյան