Էրդողանը հայտարարել է, թե «թալիբները դեմ չեն Անկարայի կողմից Քաբուլի օդանավակայանի պաշտպանությանը»

Լուրեր

29.03.2024 | 19:36
«Պարզ է, որ բիզնես է»․ դատախազությունը պահանջում է պետականացնել Գրողների, Նկարիչների միության շենքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 19:26
Բայրամովը հայտարարել է, թե ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը «կնպաստի Հայաստանի նոր սադրանքներին»
29.03.2024 | 19:15
Անահիտ Բախշյանը հանդիպել է Արգիշտի Քյարամյանին
29.03.2024 | 19:13
Գայանե Խաչատրյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ
29.03.2024 | 19:10
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից հետո շենքում գտնվողներին օգնության ձեռք մեկնած Կարեն Ենգիբարյանը մահացել է
29.03.2024 | 19:00
Իշխանությունը փոքր ռեկորդ սահմանեց՝ Սոլովյովին փակեցին․ բոլո՛ր ռուսական ալիքները եթերազրկել՝ մարդատյաց են․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 18:56
Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել Դավիթ Խաչատուրյանին
29.03.2024 | 18:55
Մեքենան գլորվել է ձորը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
29.03.2024 | 18:47
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին
29.03.2024 | 18:39
Բաքուն հիասթափված է ԱՄՆ հայտարարություններից ու գործողություններից. Հաջիև
29.03.2024 | 18:30
A-politic Արայիկ Մանուչարյանի հետ․ ԱՆՈՆՍ
29.03.2024 | 18:20
Ռումինիայում ԱԹՍ-ի բեկորներ են հայտնաբերվել Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ֆերմայում
29.03.2024 | 18:09
ԿԻն զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ապահավող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՀՔԱՎ-ը առաջարկներ է ներկայացրել
29.03.2024 | 18:04
ՌԴ ԱԳՆ-ն՝ 102-րդ բազայի դուրսբերման, Բաքուն՝ Հարությունյանի հարցազրույցը չհեռարձակելու մասին․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 18:00
Դատախազը պահանջում է 11 տարվա ազատազրկման դատապարտել Լևոն Երանոսյանին․ մեղադրական ճառը հրապարակվեց
Բոլորը

«Թալիբան» արմատական շարժումը դեմ չէ Անկարայի կողմից Քաբուլի օդանավակայանի պաշտպանությանը: Այսօր նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում, որի հեռարձել է TRT հեռուստաալիքը:

«Հայտարարություններ այն մասին, որ «Թալիբանը» չի ցանկանում Թուրքիային տեսնել Աֆղանստանում, չեն եղել։ «Թալիբանը» շատ լավ գիտի Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Մենք որոշակի ծրագրեր ունենք և մենք դրանց հետևում ենք։ Հուսով ենք, որ «Թալիբանի» հետ բանակցություններ կունենանք»,- ընդգծել է նա։

Բացի այդ՝ նա սխալ է անվանել թալիբների օկուպացիոն գործողություններն ու կոչ արել դադարեցնել դրանք։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր Աֆղանստանից մինչև սեպտեմբերի 11-ը զորքերի դուրսբերման մասին։ Ավելի ուշ այս ժամկետը կրճատվել է մինչև օգոստոսի 31-ը։ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զորքերի դուրսբերման ֆոնին թալիբներն իրենց վերահսկողության տակ են վերցնում Աֆղանստանի ավելի շատ թվով շրջաններ։

Տաթև Ֆռանգյան