Արցախում բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև 5 միլիոն ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն. Արայիկ Հարությունյան

Լուրեր

29.03.2024 | 12:04
Խուզարկություններ՝ Սեֆիլյանի և ԱԺԲ-ականների բնակարաններում, ՀՀ-ն՝ ԵՄ հավաքի հյուր․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 12:01
Ադրբեջանի Մեջլիսի նախագահը՝ Ժնևում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին
29.03.2024 | 11:51
ՌԴ-ն հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա. «Ուկրէներգոն» հայտարարել է էներգետիկ օբյեկտների վնասման մասին
29.03.2024 | 11:40
Սևաստոպոլում ռուսական կործանիչ է ընկել ծովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 11:31
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
29.03.2024 | 11:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն և այդ ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր հաստատել եմ Կառավարության որոշում, համաձայն որի՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները:

Սահմանված կարգով՝ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն։
Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որը հուլիսի 20-ից սկսում է հայտերի ընդունման գործընթացը»։