Սկանդալային բացահայտում․ իսրայելական լրտեսական ծրագիրն օգտագործվել է՝ ամբողջ աշխարհում լրագրողներին, իրավապաշտպաններին ու քաղաքական գործիչներին լրտեսելու համար․ The Washington Post

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Իսրայելական NSO Group ընկերության ծրագրային ապահովումը, որը հատուկ ծառայությունների կողմից օգտագործվում է հանցագործներին ու ահաբեկիչներին լրտեսելու համար, կիրառվել է ամբողջ աշխարհում ակտիվիստներին, լրագրողներին ու ընդդիմադիրներին լրտեսելու համար։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Նշվում է, որ Forbidden Stories և Amnesty International հասարակական կազմակերպությունները հասանելիություն են ստացել 2016 թվականի 50 հազար հեռախոսահամարից բաղկացած ցուցակին, որում ներառված հեռախոսահամարներն ընտրվել են NSO ընկերության հաճախորդների կողմից՝ լրտեսության համար։ Դրանից հետո կազմակերպություններն այդ տվյալները փոխանցել են լրատվամիջոցներին, որոնք սկսել են դրանց համատեղ վերլուծությունը։

Հեռախոսահամարների ցանկում նշված չեն եղել դրանց սեփականատերերի անունները, սակայն լրագրողներին հաջողվել է բացահայտել ավելի քան 50 երկրից 1000 մարդու անուն, որոնք ներառված են եղել ցուցակում։ Դրանց թվում են արաբական թագավորական ընտանիքի անդամներ, 65 գործարարներ, 85 իրավապաշտպաններ, 189 լրագրողներ և ավելի քան 600 քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարարներ, դիվանագետներ ու զինվորականներ։ Ցուցակում կան անգամ որոշ պետությունների ղեկավարների ու վարչապետերի հեռախոսահամարներ։

Ցանկում ներառված են CNN-ի, Associated Press-ի, Bloomberg-ի, Wall Street Journal-ի, New York Times-ի և Le Monde-ի լրագրողների, ինչպես նաև մի շարք այլ պարբերականների հեռախոսահամարներ:

Տարբեր երկրներից 17 լրատվականների լրագրողներ պարզել են, որ ցանկում ներառված հեռախոսահամարների մեծ մասը՝ մոտավորապես 15 հազարը, մեքսիկական են։ Դրանց թվում են քաղաքական գործիչներ, արհմիությունների ներկայացուցիչներ, լրագրողներ ու ընդդիմադիրներ։

Ցանկում ներառված են նաև Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից մարդկանց հեռախոսահամարներ։ Դրանում հայտնվել են նաև եվրոպացիներ․ ավելի քան 1000 ֆրանսիական հեռախոսահամար ու հարյուրավոր համարներ, որոնք կապված են Հունգարիայի երկու մեդիամագնատների հետ։

Իսրայելական ընկերությունը հայտարարել է, որ անձամբ չի կիրառում լրտեսական ծրագիրը, որը նախատեսված է հաճախորդների համար, և հասանելիություն չունի հավաքագրվող տվյալներին։ Սրա հետ մեկտեղ, ընկերությունն ընդգծում է, որ իր տեխնոլոգիաներն օգնել են կանխել բազմաթիվ հարձակումներ ու պայթյուններ։

Տաթև Ֆռանգյան