Գյումրիի Շահումյան փողոցում հայտնաբերված երեխան հանձնվել է խնամակալության

Լուրեր

13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
Բոլորը

Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երկու շաբաթ առաջ Գյումրու Շահումյան փողոցում հայտնաբերված նորածին տղային հանձնել են խնամակալության։ Երեխայի կենսաբանական ծնողները դեռ չեն գտնվել, հարուցված է քրգործ։

«Երկու ընտանիքներ էին դիմում ներկայացրել մեզ՝ երեխային խնամակալության վերցնելու, մենք նպատակահարմար գտանք երեխային հանձնել այն ընտանիքին, որը երկար ժամանակ մեզ դիմում էր որևէ երեխայի խնամակալության վերցնելու հարցով, բայց տարբեր պատճառներով չէր տրվում։ Այս դեպքում առիթ ճիշտ օգտագործվեց։

Ընտանիքը երեխա չունի, լուրջ ընտանիք է։

Դիմումատու մյուս ընտանիքին չտվեցինք երեխային, քանի որ ամուսինը Հայաստանում չէր, իսկ մենք պիտի հանդիպենք, զրուցենք, նա համաձայնություն պիտի տա, ու այս դեպքում քննարկվում է լիարժեք ընտանիքի գաղափարը։ Շատերը հարցնում են՝ ինչո՞ւ որդեգրման չտվեցիք երեխային, հնարավոր է՝ ծնողը ի հայտ գա, և հետո որդեգրումը դատական կարգով է կատարվում, երկար պրոցես է, իսկ ընթացքում երեխային թողնել երեխաների խնամքի կենտրոնում ճիշտ չէր լինի։

Տեսնեիք երեխային խնամակալության վերցրած ընտանիքի ուրախությունը, աննկարագրելի է»,- ասաց Էդուարդ Բաղրամյանը։

Հիշեցնենք, որ նորածնին գտել էին Գյումրու Շահումյան փողոցում՝ ավտոկայանից դեպի գերեզման տանող սեփական տներից մեկի ցանկապատերի տակ։ Նրա վրա եղել էին խոտի մնացորդներ, երեխան եղել էր սառած, բարակ սավանով փաթաթված։

Երեխային փողոցից տեղափոխել էին Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բուժելուց ու նրան Հայկ անվանակոչելուց հետո դուրս էին գրել։ Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամներն էլ որոշել էին նրա անունը Արեն դնել։ Փոքրիկն արդեն ծննդական ունի։

Արմիկ Մովսիսյան