ՍԴ-ն այսօր կհրապարակի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչև օրվա ավարտը Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը։ Հրապարակման ժամը դեռևս հայտնի չէ։ ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը Factor.am-ին փոխանցեց, որ այդ մասին տեղյակ կպահեն նախապես՝ երկու ժամ շուտ։

Նշենք, որ Բարձր դատարանը պետք է որոշի կա՛մ ընտրության արդյունքները թողնել անփոփոխ, կա՛մ անվավեր ճանաչել դրանք, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

Արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությունը Սահմանադրական դատարանում մեկնարկել էր հուլիսի 9-ին: Վեց օր շարունակ դատավարական կողմերի ելույթները լսելուց հետո, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարարել էր, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Հայոց հայրենիք» կուսակցություններն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել 12 կետանոց դիմումով` 109 ընտրական տեղամասերի վերաբերյալ, ընտրողների շուրջ 88 000 ձայների շուրջ, որոնցից 4000-ի դիմաց, ըստ դաշինքի անդամների, ընտրողների ցուցակում բացակայում են ստորագրությունները․

Մոտ 66 հազար ընտրողների քվե կամ 7 մանդատ ստացած «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարել էր, որ իրենց պատրաստած դիմումում անդրադարձել են վարչական ռեսուրսի օգտագործմանը, զինվորականների ուղղորդմանը, արդար և մրցակցային ընտրական պահանջները օրենքով նախատեսված խախտմանը և այլն։

Ըստ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության՝ ոտնահարվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը․ Իսկ «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացրած դիմումը վերաբերել է միայն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։

Բարձրագույն ատյանը որոշել էր միավորել 4 դիմումները և քննել մեկ ընդհանուր դատական գործընթացում։

Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավված էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական դիմումի հիման վրա ներգրավվել էր որպես երրորդ անձ: