Կաշառք են պահանջել ծառայության ցանկալի վայր ընտրելու դիմաց․ ՌՈ բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.07.2021 | 13:41Հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան ներկայացած զորակոչիկ Ա.Հ.-ն 2021թ. հուլիսին հանդիպել է ընկերոջը՝ Ա.Հ-ին, ով առաջարկել է միջնորդել, որպեսզի վերջինս ծառայության անցնի Նուբարաշենի հատուկ նշանակության առանձին բրիգադի զորամասում, սակայն Ա. Հ-ն չի համաձայնվել, որից հետո առաջարկել է Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում ծառայության անցնել, ինչի դիմաց պահանջել է 700 ԱՄՆ դոլար գումար: Ձեռնարկված միջոցառումների արդյունքնում բերման են ենթարկվել վերոնշյալ անձինք, նրանք ոստիկանությունում տվել են խոստովանական բացատրություններ:
Ռազմական ոստիկանությունը հորդորում և պահանջում է չկատարել հակաօրինական արարքներ:
Մանրամասները՝ տեսանյութում: