Ֆիրդուս թաղամասի տարածքում գտնվող հուշարձան-շենքերը պահպանվելու են. ԿԳՄՍՆ

Լուրեր

13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
Բոլորը

Համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» որոշման՝ Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուս) առկա է պատմության և մշակույթի 11 հուշարձան։ 2020 թ. արժևորվել և նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել նաև Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը: Վերոնշյալ բոլոր շինությունները հուշարձանի կարգավիճակ են ստացել իրենց ամբողջական տեսքով։ Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ հուշարձանների քանդումն արգելվում է, ուստի Երևանի 33-րդ թաղամասի տարածքում գտնվող հուշարձան-շենքերը ևս պահպանվելու են, իսկ ցանկացած միջամտության համար անհրաժեշտ է սահմանված կարգով լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացնել դրանց ամրակայման, նորոգման, վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը։

Միաժամանակ ուսումնասիրություններով բացահայտվել է, որ հուշարձանների տարբեր հատվածներում կան կցակառույցներ, որոնք անհատների կողմից տարբեր տարիների ընթացքում ավելացվել են ապօրինի՝ խախտելով պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օրենքի դրույթները։ Դրանք չեն համաձայնեցվել լիազոր մարմնի հետ և կառուցվել են ինքնակամ՝ մեծ վնաս հասցնելով հուշարձանների պատմական ու գեղարվեստական տեսքին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ ավելի ուշ շրջանում կառուցված կցակառույցներն անհրաժեշտ է հեռացնել՝ հուշարձաններին վերադարձնելով իրենց նախկին տեսքը։ Այս համատեքստում Տիգրան Մեծ փողոցի հուշարձանների ներքին բակերի հատվածների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցապատող ընկերությունների հետ, որպեսզի դրանք վերականգնվեն նախնական տեսքով: Վերը նշված հուշարձաններից՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքը միակն է, որը գտնվում է կառուցապատման անմիջական գոտում։

2021 թ․ հունիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել է նշյալ հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և համատեղման հայեցակարգը։ Խորհրդի մասնագետների կողմից հնչեցվել են տարբեր կարծիքներ, դիտողություններ և առաջարկություններ, ինչի արդյունքում ձայների մեծամասնությամբ հավանություն է տրվել ներկայացված հայեցակարգին։ Համաձայն պատվիրատուի ներկայացրած տեխնիկական վիճակի մասին եզրակացության՝ նշյալ հուշարձան-շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում, իսկ վնասվածությունը գնահատվում է 4-րդ աստիճանի։

Հանրապետության 46 հուշարձան-շենքի ամրակայման, նորոգման, վերականգնման և համատեղման գիտանախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ էսքիզային նախագիծը, համաձայն սահմանված կարգի, անհրաժեշտ է ներկայացնել լիազոր մարմնի համաձայնեցմանը, ինչի մասին պատվիրատուն տեղեկացված է: ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումը պարբերաբար կատարում է այցելություններ նշյալ թաղամաս՝ հուշարձան-շենքերի վիճակի մշտադիտարկման, առաջացած խնդիրները տեղում քննարկելու և կառուցապատողներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։

ԿԳՄՍ նախարարություն