Արցախի գրավյալ տարածքներից շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն

Լուրեր

14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
Բոլորը

Արցախի գրավյալ տարածքներից անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ներկայացրած ամփոփ տվյալներից։

«2021 թվականի հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 717 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է հրդեհի կանչերը: Գրանցված 21 կանչից 1-ը բռնկվել է տրանսպորտում, 9 չոր խոտածածկ տարածքներում և այգիներում, մյուս դեպքերը՝ այգիներում և ցանքատարածքների հարևանությամբ գտնվող չմշակված տարածքներում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, ժամանակին կատարել հրդեհաշիջման աշխատանքներ:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին յոթօրյա ժամանակահատվածում գրանցվել է 1 կանչ: Պատահարը տեղի է ունեցել Ասկերանի շրջանում: Տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները և «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ բժիշկները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություն:

Շաբաթվա ընթացքում շարունակվել են զենք-զինամթերքի, չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները: Ծառայության սակրավորներն անցած շաբաթ վնասազերծել են BM-21 տեսակի 3 հրթիռ, թնդանոթի 125 մմ՝ 6 և 152 մմ տրամաչափի 2 արկ, հակատանկային ականի 22 պայթուցիչ, ականանետի 4 ական,հրթիռակասետային և գնդիակաբեկորային երկուական  ռումբ:
Կենցաղային բնույթի 38  կանչ է գրանցվել: Փրկարարները շաբաթվա ընթացքում տեխնիկական բնույթի օգնություն են ցուցաբերել 30 քաղաքացու: Ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 2 համայնքի բնակիչների: Դռան և վերելակի բացման վերաբերյալ գրանցվել է 9 կանչ:
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը նշված ժամանակահատվածում իրականացրել են 4 ելք: Արցախի օկուպացված տարածքներից շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն: Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո փրկարարները տարհանել են 1604 աճյուն»,- ասվում է հաղորդագրությունում: