Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Այս որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 12-ի արտահերթ նիստում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ` Հայկ Գրիգորյանը ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:

Հայկ Գրիգորյանը քննչական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 10-ին:

Արգիշտի Քյարամյանը 2020թ. դեկտեմբերի 24-ից զբաղեցնում է  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական։ Նույն թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի մայիսի 4-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ՝ նշանակումից 5 օր անց սկսելով համատեղել պաշտոնը ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ։

2020 թվականի մայիսի 4-ին՝ Քյարամյանը 1 օրով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Մայիսի 5-ին ՊՎԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Ընդամենը երկու օրում Քյարամյանը նախ ազատվեց ՊՎԾ պետի պաշտոնից, ապա նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Նա ժամեր անց ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, ստացավ գնդապետի կոչում ու զբաղեցրեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Քյարամյանը ղեկավարել է ԱԱԾ-ն։