Վարանդայում կրկին ականի վրա ադրբեջանցի է պայթել

Լուրեր

18.04.2024 | 09:37
Պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորանք հասցրած անձի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել․ ՔԿ
18.04.2024 | 00:58
Եթե այդ քայլերը չանենք տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու. Փաշինյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 00:26
Այո, Արծվաշենը դրա մեջ ա, ըհը, էս էլ մեր Արծվաշենը. Փաշինյանը մանրակերտը ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:46
Նոր ընտրություններ լինի, եթե ընտրվեք, նոր ձեր ուզած ձևով անեք.բերքաբերցին՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:30
ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է անկում ապրել, ընդդիմությանը՝ աճել․ սոցհարցում
17.04.2024 | 23:19
Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին սերիալ կնկարահանվի
17.04.2024 | 23:16
Փաշինյանը որոշում է ընդունել Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք սահմանելու մասին
17.04.2024 | 23:07
Վրաստանում իրավապահներն իրենք են «վտանգ ստեղծել մարդկանց առողջության համար»․ DRI
17.04.2024 | 22:56
Բաքվի իշխանությունները մերժել են հանրահավաք անցկացնելու՝ Ադրբեջանի ընդդիմության դիմումը
17.04.2024 | 22:47
Meta-ն Թուրքիայում ժամանակավորապես փակում է Threads-ը թուրքական իշխանությունների հրահանգով
17.04.2024 | 22:39
Գյումրիում քաղաքացին ընկել է շենքերից մեկի նկուղը
17.04.2024 | 22:28
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ իր ձայնի իրավունքը չվերադարձվի․ ԵԽԽՎ պատգամավոր
17.04.2024 | 22:14
Էդ տների դիմաց պետք է խրամատ չլինի, հերիք է էդ խրամատի պատմությունը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 21:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.04.2024 | 21:45
«Թքել են վրան, ծնկի բերել, իջեցրել տաբատը»․ խոշտանգման մասին ահազանգն ու իրավապահների լռությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի գրավյալ շրջաններում ադրբեջանցիների՝ ականի վրա պայթելու հերթական դեպքն է գրանցվել, այս անգամ ևս՝ Վարանդայում (Ֆիզուլի)։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ֆիզուլիի շրջանային դատախազությանը, հայտնում են, որ հուլիսի 12-ին ժամը 11։00-ի սահմաններում ականի վրա մեկ քաղաքացի է պայթել։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Քերփյու-Բինա-Թիքինթի» ՍՊԸ-ի վարորդը՝ Եվլախի շրջանի բնակիչ Էլշան Խալիլովը (ծնված 1987թ․), Կարախանբեյլի գյուղում աշխատանքների ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել չպայթած կասետային ռումբի հետ շփման հետևանքով։ Դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն։

Նշենք, որ մի քանի օր առաջ էլ Ֆիզուլիի շրջանում երկու ադրբեջանցի էր պայթել ականի վրա։ Հուլիսի 8-ին Նուրու Նուրիևն ու Էլնուր Հաշիմովը շրջանցել էին հսկիչ անցակետերն ու մուտք գործել Աշաղի Աբդուրահմանլի գյուղի տարածք, որտեղ պայթել էին ականի վրա։ Արդյունքում Նուրիևը մահացել է, իսկ Հաշիմովի ոտքերն անդամահատել են։

Վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այսօր Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է Ադրբեջանի 28 քաղաքացի, ավելի քան 120-ը՝ վիրավորում ստացել։

Էմմա Չոբանյան