Կառավարությունը հուլիսի 12-ին արտահերթ նիստ է հրավիրել
Քաղաքականություն
11.07.2021 | 22:41ՀՀ Կառավարությունը վաղը՝ հուլիսի 12-ին, արտահերթ նիստ է հրավիրել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից։
Օրակարգում միայն մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը: