Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. ԿԸՀ-ն բավարարեց դատախազության միջնորդությունը

Լուրեր

13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
Բոլորը

Քիչ առաջ ԿԸՀ-ն բավարարեց դատախազության միջնորդությունը՝ Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Վերջինս դա իրավունքների կոպիտ խախտում է համարում։

Երեմ Սարգսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Տեղեկացում ենք Մխիթար Զաքարյանի նկատմամբ պետական մարմինների ակնհայտ ապօրինի համագործակցված գործողությունների մասին:

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ժամը 17։15-ին Ագարակի ոստիկանությունը Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին Ագարակում ծանուցում է հանձնել այն մասին, որ ժամը 20։00-ին Երևան քաղաքում տեղի է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որում պետք է քննարկի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը։

Ակնհայտ էր, որ իրավասու պետական մարմինները ձևական ծանուցում էին իրականացրել, քանզի դժվար է պատկերացնել, որ այդ մարմինների պաշտոնատար անձինք չեն գիտակցում, որ անհնար է 3,5 ժամում Ագարակից հասնել Երևան և մասնակցել այդ նիստին։
Այս մասին Մխիթար Զաքարյանը դիմումով հայտնել է նաև ԿԸՀ-ին և խնդրել է նիստը հետաձգել ողջամիտ ժամանակով, որպեսզի կարողանա մասնակցել դրան և իրացնել իր իրավունքները։

Երեկ երեկոյան ԿԸՀ-ն որոշել է հետաձգել նիստը և նշանակել այսօր՝ կիրակի առավոտյան՝ ժամը 08։30-ին (շատ են շտապում)։
Չհաշված այն հանգամանքը, որ այդ գիշերային ժամերին պետք է մոտ 6-7 ժամ ճանապարհ գար, Մխիթար Զաքարյանն, այնուամենայնիվ, ուղևորվել եմ դեպի Երևան, որպեսզի մասնակցի այդ նիստին։

Ընդ որում, գիշերային ժամ լինելու պատճառով շրջանցել է Կապան-Գորիս ճանապարհը, քանի որ դրա մի մասը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո և գիշերային ժամին այդտեղով երթևեկելը վտանգավոր է, ուստի Երևան է ուղևորվել այլընտրանքային ճանապարհով, որը ոչ բարվոք վիճակում է և որի պատճառով էլ ավտոմեքենայի անվադողը վնասվել էր և առանց վերանորոգման անհնար էր ճանապարհը շարունակելը։
Գիշերային ժամին վնասված անվադողի վերանորոգման համար անհրաժեշտ ժամանակի պատճառով ակնհայտ է եղել, որ Մխիթար Զաքարյանն օբյեկտիվ և հարգելի պատճառներով չի կարող նախատեսված ժամին լինել Երևանում, ուստի ժամը 08։04-ին, 08։08-ին, 08։11-ին և 08։27-ին վերը նշվածի վերաբերյալ բարեխղճորեն դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով ընդամենը մի քանի ժամով հետաձգել նիստը, քանի որ ցանկանում է անձամբ ներկա գտնվել դրան, ծանոթանալ ներկայացված փաստաթղթերին, ներկայացնել համապատասխան բացատրություններ և հակափաստարկներ, որոնք վստահ է, որ վճռորոշ նշանակություն կունենան ԿԸՀ որոշման համար, ինչպես նաև ներկայացնել իր հակափաստարկները հիմնավորող անհերքելի ապացույցներ։

Ընդ որում, դիմումը «ՇՏԱՊ!!!» գրառմամբ ուղարկվել է հնարավոր բոլոր եղանակներով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով, ԿԸՀ էլեկտրոնային [email protected] փոստին, ԿԸՀ նախագահի էլեկտրոնային [email protected] փոստին և ԿԸՀ ֆեյսբուքյան էջին։

Ավելին, ժամը 08։13-08։29-ն ընկած ժամանակահատվածում մի քանի զանգեր ենք կատարել ԿԸՀ-ի 010543523 հեռախոսահամրին, սակայն որևէ մեկը չի պատասխանել։

Քիչ առաջ տեղեկացանք, որ ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ և ակնհայտ ապօրինի կերպով ավարտել է նիստը և բավարարել է դատախազության միջնորդությունը։

Այդ ապօրինությունը չի կանխել նաև միջնորդությունը ԿԸՀ ներկայացրած դատախազությունը։

Ինչպես ասում են՝ կարևորը «պատվերի» հրատապ կատարումն է, իսկ Օրենքի ու օրինականության վրա պետական մարմինները թքած ունեն։

Սպասում ենք պաշտոնատար անձանց հաջորդ ապօրինություններին։

Փաստորեն օրենքի դիկտատուրան դա ապօրինությունն է»։
ԿԸՀ-ի այս ապօրինի համաձայնությունը վիճարկելու ենք օրենքով սահմանված կարգով»,- գրել է նա։