Տպավորություն կա, թե ռուսական կողմի դիրքորոշումները փոխվել են Ադրբեջանից ինչ-որ բաներ ստանալու կամ ինչ-որ խոստումների դիմաց․ Սաֆարյան

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Տպավորություն կա, թե ռուսական կողմի դիրքորոշումները փոխվել են Ադրբեջանից ինչ-որ բաներ ստանալու կամ ինչ-որ խոստումների դիմաց, այլապես այս փոփոխությունը՝ մայիսի 12-ից հետո, որևէ այլ բանով չես բացատրի․ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե «Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ»։

«Շատ մտահոգիչ է այն, որ Ռուսաստանը չի գիտակցում՝ Հայաստանի արևելյան սահմանին կատարվողն արդյունք է իր կողմից երաշխավորված նոյեմբերի 9-յան պրոցեսի, որովհետև սահմանային այս իրավիճակն առաջացել է Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հանձնման արդյունքում»,- նշեց Սաֆարյանը։ Նա նկատում է, որ ռուսական կողմի դիրքորոշումը փոխվել է, հատկապես մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հատեցին հայ-ադրբեջանական սահմանը։ «Եթե Ռուսաստանը հանդես էր գալիս այդ ամենի պատասխանատու և երաշխավոր, ապա պարտավոր էր հենց ինքն էլ, ինչպես միջադեպից հետո ասացին, իր ունեցած քարտեզներով, թեկուզև սովետական, հստակ նշեր բնագծերը, որպեսզի այսօր՝ այդ անորոշ ձևակերպումներով, այն չդառնար, ըստ էության, վիճելի հատված»,- նկատեց քաղաքագետը։ Սաֆարյանը հարց է բարձրացնում՝ ինչու ավելի վաղ, օրինակ, երկու, երեք տասնամյակների ընթացքում ռուսական կողմը չի ցանկացել երբևէ պարզել այն պատասխանատվության գոտու սահմանները, որտեղ երկկողմ մակարդակով, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ մակարդակով պատասխանատու է Հայաստանի անվտանգության համար։

«Հետաքրքիր է, որ սկզբնական շրջանում Հայաստանում ռուսական ռազմաբազայի և Հայաստանի կառավարության տեսանկյունները համընկնում էին, ՀՀ վարչապետն, անգամ հայտարարեց, որ, ըստ էության, երկու կողմի տրամադրության տակ եղած քարտեզներով կատարվածը սահմանի խախտում է։ Թվում էր, թե հետագայում ռուսական կողմն իր դիրքորոշումը կկառուցի այն տեղեկատվության վրա, որը փոխանցել է իր ռազմաբազան և իր քարտեզներով, ըստ էության, կատարվածը սահմանախախտում էր»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ հետագայում երկու էական փոփոխություն է տեղի ունեցել․ «Մեկն այն, որ իրենք չեն կապում այս ամենը նոյեմբերի 9-10 գործընթացի հետ և չեն համարում դրա հետևանք, և երկրորդը, որ շարունակում են համարել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կապված է միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետ»։

Արփի Հակոբյան