Հայ կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս պատրիարքը չի ընտրվել. Վատիկանը միջամտելու է

Լուրեր

29.03.2024 | 16:41
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
29.03.2024 | 16:30
Արգելել Արցախի իշխանություններին զբաղվել արցախցիների հարցերով, ազգային դավաճանություն է․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 16:20
ՌԴ ԱԳՆ-ն 102-րդ բազան անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը»
29.03.2024 | 16:19
Փոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
29.03.2024 | 16:14
Եթե հայ-ռուսական հարաբերությունները փչացել են, դրա մեղավորները Երևանում չեն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 16:13
ԲԴԽ անդամը տեղեկություն չունի հրաժարական տված դատավորների նկատմամբ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 16:07
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման  ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
29.03.2024 | 16:00
Ալիևը սպառնալիքի տակ ստիպելու է ԼՂ ղեկավարներին ՀՀ-ի վրա բարդել մեղքը, «օկուպանտ» պիտակել, դա լրջագույն վտանգ է․ Արթուր Օսիպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 15:55
Քաղաքական մարմին է, իր կամքն է արտահայտել. Մելքոնյանը`ՔՊ-ի`ՍԴ դատավորի ընտրությանը չմասնակցելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 15:46
Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են «Կրոկուս»-ի վրա հարձակվողների հետ կապերի մեջ
29.03.2024 | 15:34
Օրենքը խտրական է կիրառվում․ Փաշինյանը անօրինականություն է անում, ոչինչ չի ձեռնարկվում․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 15:26
«Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի
29.03.2024 | 15:16
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային. հաղորդվում է 33 մարդկային կորստի մասին
29.03.2024 | 15:07
Սոլովյովի հաղորդումը ՀՀ-ում արգելափակվում է, հայ գործիչը՝ Պաղեստինի ԱԳ նախարար․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 14:57
Եթե սահմանը հստակեցված չէ, ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չէ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ կաթողիկե եկեղեցու մոտ 280 տարվա պատմության մեջ առաջին անգամ սինոդը չի ընտրել կաթողիկոս պատրիարքի:

Ինչպես տեղեկացրել էր «Ալիք Մեդիա»-ն, Լիբանանի Զմմառի վանքում երկու շաբաթ առաջ ընտրական սինոդ էր գումարվել, որը պետք է ընտրեր Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդի՝ Հայ կաթողիկե եկեղեցու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի հաջորդին: Վերջինս վախճանվել էր մայիսի 25-ին, եւ պատրիարքական աթոռը թափուր էր մնացել: Ընտրական երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո Հայ կաթողիկե պատրիարքության դիվանը կարճ հաղորդագրություն է տարածել եւ հայտնել, որ ընտրությունը չի իրականացվել: Այլ մանրամասներ չեն նշվել:

Եպիսկոպոսական ժողովը փակ է եղել, ժողովին մասնակցել են Հայ կաթողիկե եկեղեցու 14 եպիսկոպոսներից 12-ը (Հարավային Ամերիկայից կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով չեն կարողացել Լիբանան ժամանել երկու եպիսկոպոս): Բոլոր 14 եպիսկոպոսներն էլ, ըստ կանոնակարգի, պատրիարքի թեկնածու էին:

Հայ կաթողիկե պատրիարքության Բեյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գեւորգ Ասատուրյանը (որ նույնպես պատրիարքի թեկնածու էր)  հայտնել է, որ ընտրական սինոդի ժողովներն անցել են լավ մթնոլորտում, պատրիարքի չընտրվելու պատճառը, ըստ նրա, Հայ կաթողիկե եկեղեցու կանոնակարգի խստությունն է. թեկնածուն պետք է ունենա ձայների 2/3-ը, ինչը դժվարացրել է ընտրությունը, եպիսկոպոսներից ոչ մեկը չի հավաքել ձայների 2/3-ը: «Հարցն արդեն հասավ Վատիկանին: Վատիկանի հրահանգով երկրորդ սինոդն է գումարվելու, եւ հավանաբար ընտրական օրենքի փոփոխություն է լինելու, այսինքն՝ թերեւս ընտրության համար սահմանվելու է, որ պատրիարքը ընտրվի ոչ թե ձայների 2/3-ով, այլ ձայների մեծամասնությամբ: Այդպես ավելի հեշտ կընտրվի»,- ասել է Գեւորգ եպս. Ասատուրյանը:

Առավելագույն ձայներ հավաքած թեկնածուների անունները նա նախընտրել է չնշել՝ հիշեցնելով, որ Հայ կաթողիկե եկեղեցին հակված չէ փակ ժողովից մանրամասներ հայտնելու:

«Ալիք Մեդիա»-ի՝ սինոդին մոտ լիբանանյան աղբյուրների հաղորդմամբ, հիմնական ձայները բաշխվել են Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի առաջնորդ Ռաֆայել արք. Մինասյանի եւ Հայ կաթողիկե եկեղեցու Հալեպի թեմի առաջնորդ Պետրոս արք. Միրիաթյանի միջեւ: Նրանք համակրանք են վայելում ոչ միայն բարձրագույն մարմնում՝ եպիսկոպոսական ժողովում, այլև կաթոլիկ համայնքի հավատացյալների շրջանում. հենց նրանցից մեկին են հայ կաթոլիկները նախընտրում տեսնել պատրիարքի աթոռին:

«Պատրիարք չընտրվեց, բայց մենք մեր գործերը շարունակում ենք առաջվա պես, պատրիարքությունում ամեն մարդ իր պարտականությունն ունի եւ շարունակում է աշխատել՝ անշուշտ սպասելով ընտրական հաջորդ փուլին, որ շատ կարեւոր է»,- նշել է Գեւորգ եպս. Ասատուրյանը: Նա հիշեցրել է, որ Հայ կաթողիկե եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ է, բայց նման ընտրական ճգնաժամեր եղել են հույն, ասորի եւ մյուս կաթողիկե համայնքներում, եւ Վատիկանի միջամտությամբ ընտրությունը կայացել . «Սուրբ Աթոռն իրավունք ունի հայ կաթողիկե պատրիարքության կանոնադրության մեջ փոփոխություն մտցնելու, քանի որ մենք ուղղակի իրեն ենք ենթարկվում»:

Վատիկանն անմիջապես տեղեկացվել է, նրա միջամտությունից հետո ընտրվելու է 21-րդ կաթողիկոս պատրիարքը:

1742-ից պաշտոնապես սկիզբ առած Հայ կաթողիկե եկեղեցու պատմության մեջ եղել են նշանավոր պատրիարքներ, այդ թվում կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը, որը, ըստ բազմաթիվ տեղեկությունների, 1963-ի քահանայապետական գաղտնի ընտրաժողովում Հռոմի պապ է ընտրվել, բայց հրաժարվել է՝ ինքն իրեն անարժան համարելով այդ պաշտոնի համար:

Իր նշանավոր գործիչների շարքում կաթողիկե եկեղեցին նշում է նաեւ Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած պատրիարք Իգնատիոս Մալոյանի անունը: