Քոլեջներում ներդրվում են նոր մասնագիտություններ

Լուրեր

28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
28.03.2024 | 21:07
Թուրքիայի քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ տապալելու Էրդողանի կուսակցության թեկնածուին․ անդրադարձ
28.03.2024 | 20:46
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 զինյալ է սպանվել Շիֆայի հիվանդանոցում
28.03.2024 | 20:34
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
28.03.2024 | 20:15
Լավրովը հայտարարել է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
28.03.2024 | 20:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կասեն Փաշինյանին՝ վե՛րջ տուր խաղերիդ, ասա՝ ո՞ւմ հետ ես, ՌԴ-Արևմուտք պատերազմ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 19:44
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամաններով 2021-2022 ուսումնական տարվանից մի շարք միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում փորձարարական կարգով կներդրվեն նոր մասնագիտություններ, որոնց համար պահուստային տեղերից կհատկացվեն ընդունելության անվճար և վճարովի ուսուցման տեղեր. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Ըստ այդմ՝ «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Արմավիրի տարածաշրջանային պետական և Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան և հայոց լեզուն:

«Ռոբոտաշինություն» մասնագիտության «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Գյումրու պետական տեխնիկական և Ինֆորմատիկայի պետական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել մաթեմատիկան, ֆիզիկան և հայոց լեզուն:

«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Ստեփանավանի պետական գյուղատնտեսական և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան և հայոց լեզուն:

«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Արմավիրի տարածաշրջանային պետական և Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան և հայոց լեզուն:

«հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրով փորձարարական կարգով ներդրվելու է «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորման պետական կրթական չափորոշիչը: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել մաթեմատիկան, ֆիզիկան և հայոց լեզուն:

Յուրաքանչյուր ուսումնական հաստատության տրամադրվել է 10 անվճար և 10 վճարովի ուսուցման տեղ: