Թալիբները հայտարարել են Աֆղանստանի 169 շրջան գրավելու մասին

Լուրեր

23.04.2024 | 10:09
ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
23.04.2024 | 09:58
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Դիլիջանում
23.04.2024 | 09:33
Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձավ թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2024 | 23:31
ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել ԼՂ-ի համար, մենք մեր սահմաններից դուրս հավակնություն չունենք. Փաշինյան
22.04.2024 | 23:26
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2024 | 23:16
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահել միայն այն ժամանակ, երբ թշնամանք չլինի. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2024 | 23:08
ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել ԼՂ-ի համար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2024 | 23:00
ՀԱՊԿ-ը եթե պիտի գար, պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե խաղաղարար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2024 | 22:56
Մտահոգիչ է, որ ՌԴ կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան
22.04.2024 | 22:50
Սահմանազատման գործնական փուլ ենք մտել, որը կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2024 | 22:41
ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2024 | 22:40
Ադրբեջանը կարող է դառնալ ՀԱՊԿ անդա՞մ․ ադրբեջանցի փորձագետները կարծում են՝ խաղաղապահների հեռացման դիմաց Մոսկվայի և Բաքվի միջև պայմանավորվածություններ կան
22.04.2024 | 22:27
Մենք երբեք էլ Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2024 | 22:19
Խաղաղությունը ուժով է հաստատվում․ թուրքերը չեն հրաժարվել հայկական գործոնի ոչնչացման դոկտրինից․ Լիլիթ Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2024 | 22:13
Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահեդը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ գրոհայինները գրավել են, ընդհանուր առմամբ, Աֆղանստանի տարբեր նահանգների 169 շրջան, մինչդեռ աֆղան գեներալներից մեկը հերքել է այս տեղեկությունը:

Թալիբների ներկայացուցչի պնդմամբ՝ վերջին երկու ամսվա ընթացքում «Թալիբան» շարժումը գրավել է շուրջ 400 շրջաններից 167-ը, իսկ անցած գիշեր վերահսկողություն է հաստատել ևս երկու շրջանի վրա՝ Հերաթ և Զաբուլ նահանգներում:

«Մեր մոջահեդների կողմից գրավված շրջանների ընդհանուր թիվը հասել է 169-ի»,- գործակալությանը ասել է Մուջահեդը:

Թալիբները նաև պնդում են, որ այսպիսով նրանք վերահսկողություն են հաստատել երկրի 85%-ի նկատմամբ: Իր հերթին, Աֆղանստանի ՊՆ նախկին ներկայացուցիչ, գեներալ Դավլաթ Վազիրին հերքել է այս հայտարարությունը:

««Թալիբների» պնդումները ճիշտ չեն»,- ասել է նա՝ նշելով, որ նախկինում էլ շարժման ներկայացուցիչներն անհիմն հայտարարություններ էին արել, թե վերահսկում են երկրի տարածքի ավելի քան 60 կամ 70 տոկոսը:

Տաթև Ֆռանգյան