Բենզինը 1 տարում թանկացել է 60 %-ով, մեկ ամսում աննշան գնանկում կա հագուստի և կոշկեղենի ապրանքախմբերում

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.5% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ պահպանվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

2021թ. հունիսին մայիսի համեմատ ոսկերչական զարդերի գները նվազել են 1.0%-ով, հագուստինը՝ 0.9%- ով, տարբեր տեսակի կոշկեղենինը՝ 0.8%-ով, գրասենյակային պարագաներինը՝ 0.6%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.2%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերինը, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը` 0.1%-ով:

Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.1%, մաքրող, լվացող միջոցների, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, խոշոր կենցաղային սարքերի՝ 0.4%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.5%, կահույքի և կահավորանքի՝ 0.6%, վառելանյութերի և քսանյութերի 0.9% գնաճ:

2021թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 6.2% և 4.5%-ով։ 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 59.2% և 47.1%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 29.1% և 37.9% գնաճ: