ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը մոտենում է 90.000-ի․ այսօր պատվաստվեցին նաև լրագրողները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
Բոլորը

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր» կենտրոնում այսօր COVID-19-ի դեմ պատվաստվեցին լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հանրային ակցիայի նպատակը պատվաստման կարևորության մասին հասարակության լայն շրջանակին իրազեկելն է: Պատվաստումներն իրականացվեցին Հայաստանում առկա COVID-19-ի դեմ բոլոր 3 պատվաստանյութերով` «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ V» և «Կորոնավակ»:

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, հուլիսի 4-ի դրությամբ, կատարվել է 88 հազար 164 պատվաստում։ Factor TV-ի հարցին՝ ինչու է մեր երկրում ցուցանիշն այդքան ցածր, ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը պատասխանեց, որ մտածելակերպի խնդիր է, պետությունն ամեն ինչ արել է քաղաքացիների համար․ «Ապահովել ենք պատվաստանյութերի մի քանի տեսակ, մեր քաղաքացին այսօր ունի ընտրության հնարավորություն»։

Հիշեցնենք, որ նախկինում «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Հուլիսի 1-ից, սակայն, Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումներ կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում։

Նշենք, որ Առողջապահության նախարարությունը շարունակելու է կորոնավիրուսի դեմ պատվաստումների հանրային ակցիան՝ ներգրավելով տարբեր ոլորտների ներկայացուցիչների: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան