ՍԴ-ն մերժել է դատավորների ինքնաբացարկի բոլոր միջնորդությունները

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Սահմանադրական դատարանն աշխատակարգային նիստում քննել է դատավորների ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունները։

«Այս պահի դրությամբ հստակ կարող եմ ասել, որ մեկից ավելի միջնորդություններ են եղել և բոլորը մերժվել են»,- Factor TV-ին փոխանցեց Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։

Հարցին՝ ո՞ր դատավորներին է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվել՝ նա նշեց․ «Աշխատակարգային նիստը բավական երկար է տևել և նիստի արձանագրությանը դեռևս չեմ ծանոթացել։ Առիթ եմ ունեցել Վահե Գրիգորյանին անձնապես այդ հարցը տալու․ նա պատասխանել է, որ կային մի քանի միջնորդություններ, բոլորը մերժվել են, այդ թվում՝ իրեն՝ Վահե Գրիգորյանին առնչվող միջնորդությունը»։

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ինքնաբացարկի հարցը ՍԴ ներկայացրած դիմումի մեջ ներառել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ Սակայն համաձայն օրենքի՝ ինքնաբացարկի հարցը Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե դատավորներից մեկը այդ հարցը բարձրացնի։ Ստացվում է, որ դատավորներից մեկը հանդես է եկել այդ միջնորդությամբ։ Նշենք, որ ինքնաբացարկի միջնորդության բավարարման համար պետք է ինը դատավորներից վեցը կողմ քվեարկեին։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով դիմումները բարձր դատարանը կքննի հուլիսի 9-ին։ ՍԴ է դիմել չորս ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները։

Մերի Մարտիրոսյան