Հիմա այնքան էլ առողջ չեմ․ լրտեսության համար մեղադրվողը պատասխանում է դատավորի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
Բոլորը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, տեղի ունեցավ պետական դավաճանության գործով երկրորդ դատական նիստը: Ամբաստանյալը Մայիս Սահակյանն է։ Նրա կինը՝ Ստելլա Սարգսյանը, մեղադրվում է լրտեսության մեջ։

Սարգսյանն այսօր պատասխանեց դատավորի հարցերին։ Նա նշեց, որ ունի երեխա, նախկինում դատապարտված չի եղել, կրթությունը՝ թերի բարձրագույն։ Ստելլա Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Դատավոր Պողոսյանի՝ առողջական վիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սարգսյանն ասաց․ «Հիմա այնքան էլ առողջ չեմ»։ Նա նաև մանրամասնեց, որ առաջադրված մեղադրանքներից հետո է այդ վիճակում։

Դատավորը հարցեր ուղղեց նաև պետական դավաճանության համար մեղադրվող Մայիս Սահակյանին, ինչից հետո նիստը եզրափակվեց։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ստելլա Սասունի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Զավենի Սահակյանի կողմից լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու և հանձնելու, ինչպես նաև՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև՝ վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան