Սոչիում հայ համայնքը ևս պատրաստ է տարհանման․ ջրհեղեղի վտանգը մնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ՝ հուլիսի 4-ին, Սոչիի Ադլեր հայաշատ համայնքում հորդառատ անձրև է տեղացել, որի հետևանքով փողոցներ են հեղեղվել, ծառեր են կոտրվել։ Սոչիի շրջանում Խորոտա և Մացեստա գետերի ջրի մակարդակը հասել է կրիտիկականի, բնակիչներին խնդրում են հավաքել անհրաժեշտ իրերը՝ հնարավոր տարհանմանը պատրաստ լինելու համար։

Factor.am-ը Սոչիում Հայաստանի հյուպատոսությունից փորձեց պարզել՝ արդյոք տեղի հայերը պատրաստ են տարհանվել․ հյուպատոսության հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն զրուցեցինք համայնքի բնակիչներից մեկի հետ։ Ադլերի բնակչուհի Սյուզաննա Թադևոսյանը Factor.am-ին հայտնեց, որ իրենք ծանուցում չեն ստացել տարհանման վերաբերյալ, փոխարենը ծանուցվել են, որ հեղեղն ու փոթորիկը տևելու են 4 օր շարունակ ։

««Կուդեպստա» հանգստյան գոտում, որը հայաշատ է, հեղեղը երեկ տներ է քշել-տարել»,- ասաց Սյուզանան՝ հավելելով, որ այլ մանրամասներ չգիտի։ Սյուզաննան ընդգծեց, որ եթե հայտարարեն տարհանման մասին, իրենք, իհարկե, կլքեն տեղանքը, իսկ գետերի ափերին մոտ բնակվողներին արդեն իսկ հեռացնում են տարածքից։