Քրեական գործ հարուցեք, տեսնենք՝ ում մոտ և ինչու էր գնացել Սերգո Կարապետյանը. Ամրամ Մակինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը:  Դատական նիստի ժամանակ  Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ պատրաստվում է ներկայացնել փաստական հանգամանքներ այն մասին, որ քրեական գործն ապօրինի է։

Ամրամ Մակինյանն անդրադարձավ քրեական գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանի ցուցմունքներին (2021 թվականի փետրվարի 18-ին Սերգո Կարապետյանը մահացել է- խմբ.): Նա նշեց, որ Կարապետյանը երկու անգամ հարցաքննվելուց ամիսներ անց դիմում է ուղարկել ՀՔԾ՝ իր ցուցմունքը լրացնելու նպատակով, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 4-ին հարցաքննվել է, սակայն այդ հարցաքննության արձանագրությունը քրեական գործում չկա։ Պաշտպանը կասկած հայտնեց, որ հնարավոր է Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանք է կիրառվել:

Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ պաշտպանը դատարանում հայտարարություն է անում, որն իր մեջ կարող է ենթադրյալ հանցագործության մասին տեղեկություններ պարունակել: «Եթե նման բան կա, թող կոնկրետ տեղեկություններ հայտնի կամ պարզաբանի՝ սա ինչ է նշանակում»,- նշեց դատախազը:

Ամրամ Մակինյանը ևս մեկ անգամ պնդեց, որ Սերգո Կարապետյանն ունեցել է այցելություն ՀՔԾ, որի մասին քրեական գործում համապատասխան փաստաթուղթ չկա։ Պաշտպանը դատարանին միջնորդեց ՀՔԾ-ից և ՀՔԾ շենքի պահպանությունն իրականացնող ծառայությունից տեղեկություններ պահանջել Կարապետյանի հետ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին կատարված քննչական գործողության վերաբերյալ, ստանալ այդ արձանագրության պատճենը և հնարավորություն տալ նրանց ծանոթանալ այդ փաստաթղթին:

Մանրամասները՝ տեսանյութում: