Պետք է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, զրկել ԵԽ-ում ձայնի իրավունքից՝ գերիների խնդրի համար. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միջազգային հանրությանը վստահեցնում է, որ գերիներին վերադարձնելու միայն կոչերն արդյունք չեն տալու և հորդորում է կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի, Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի նկատմամբ: Այս մասին պատգամավորն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Զոհրաբյանը հիշեցրեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ իր առանձնազրույցի մասին: «Իրենք որպես առաջնային քայլ նշում էին, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ տարածքներով»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ որևէ ադեկվատ իշխանություն նման քայլի չպետք է գնա:

Ի՞նչ  պետք է անել, ի՞նչ հնարավորություն կա՝ ռազմագերիներին վերադարձնելու համար. Զոհրաբյանի կարծիքով դեռ կա մի կարևոր գործիք: «Կարևոր գործիքը միջազգային հանրության իրական պատժամիջոցներն են: Եվրոպայի խորհրդում հանդիպելով Եվրոպական միության տարբեր պաշտոնյաների հետ, նաև լիագումար նիստում, քաղաքական խմբերում՝ ես առաջարկել եմ դադարեցնել անատամ հայտարարությունները, հորդորները, կոչերը»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ, իհարկե, քաղաքակիրթ երկրի համար այդ կոչերը կարող էին լինել բավարար, սակայն Ադրբեջանը ռազմական հանցագործ երկիր է:

Զոհրաբյանի դիտարկմամբ՝ միակ գործոնը, լծակը, որը գուցե հնարավորություն տա գործընթացը արագացնել, կարող է լինել Ադրբեջանի նկատմամբ շատ կոնկրետ պատժամիջոցի կիրառումը: Պատգամավորը նկատեց, որ եվրոպական կառույցները դա պարբերաբար անում են ՌԴ-ի, Բելառուսի հանդեպ: «Օրինակ ինչո՞ւ չկասեցնել Մեծ Բրիտանիայում, եվրոպական բանկերում Ալիևի, նրա ընտանիքի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի բանկային հաշիվները: Ինչո՞ւ չկասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կամ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից Եվրոպայի խորհրդում»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: