Սամվել Ալեքսանյանին և Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող ընկերություններին կառավարությունը միլիոնավոր դրամների արտոնություն է տալիս. Ալեքսանյանը գուլպայի նոր գործարան է բացում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ կառավարությունը վաղվա նիստին մաքսատուրքից ազատման արտոնություններ կտա ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը և Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը: Վերջինս Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն է, նա «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցում էր ԱԺ արտահերթ ընտրություններին:

Այս հարցերն ընդգրկված են չզեկուցվող նախագծերի ցանկում:

Ըստ կառավարության որոշման նախագծի՝ «ԴՌԱԳՍՄԱՆ» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել 121 մլն դրամի ներդրում՝ գործարանի կառուցման և 170 մլն դրամի ներդրում՝ սարքավորման ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 220 հազար դրամ միջին աշխատավարձով։ Այս ընկերությունն արդեն իրականացրել է 291 մլն դրամի կապիտալ ներդրում։ Այսպիսով՝ ընկերությունն ազատվում է 17 մլն դրամ մաքսատուրքից:

Իսկ ահա Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունն ազատվում է 106 մլն դրամ մաքսատուրքից: Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»-ը պատրաստվում է շահագործման հանձնել զուգագուլպայի արտադրամաս, որը հնարավորություն կտա ստեղծել 80 նոր աշխատատեղ՝ 167 հազար դրամ միջին աշխատավարձով։

Նարեկ Կիրակոսյան