Ազգային ժողովը հին կազմով կհավաքվի․ արտահերթ նիստ է սպասվում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 17:30-ին, Ազգային ժողովում խորհրդի նիստ է կայացել։ Նիստում քննարկվել է առաջարկվող արտահերթ նիստի օրակարգը, որը հաստատվել է։ Հետևաբար, վաղը՝ հունիսի 30-ին, ժամը 11:00-ին խորհրդարանում արտահերթ նիստ կգումարվի։ Սա նշանակում է, որ Ազգային ժողովը հին կազմով՝ 7-րդ գումարման պատգամավորներով, կհավաքվի։

Բանն այն է, որ մի շարք նախագծեր դեռևս երկրորդ ընթերցում չեն անցել և հենց այս նպատակով էլ նիստ պետք է անցկացվի։ Օրակարգում, մասնավորապես, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «ՀՀ Կենտրոնական բանկի մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» նախագծերն են, որոնք պետք է քննարկվեն 2-րդ ընթերցմամբ։

Բացի այս, հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ, 2-րդ և 3-րդ մասերը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9․3-րդ կետը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով՝ ԱԺ խորհուրդը որոշել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակել իշխանական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին։

Նշենք նաև, որ առայժմ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, քանի որ ԱԺ անցած երեք ուժերից երկուսը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Հետևաբար՝ 8-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի օր դեռևս չի կարող նշանակվել։

 

Մերի Մարտիրոսյան