Քոչարյանը Մոսկվայի պատվերով կատարում էր «բոբոյի», սևի դերը․ ԱԺԲ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
Բոլորը

«Եթե ուզում եք Հայաստանում տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը հասկանալ, կարդացե՛ք և լսե՛ք ռուս գործիչներին. ընտրություններից մի քանի օր հետո, երբ դեռ վերջնական արդյունքները հռչակված չէին, պետդումայի պատգամավոր Կալաշնիկովը հայտարարեց, որ իրենք շատ գոհ են Հայաստանում անցկացված ընտրությունների արդյունքից, Փաշինյանի հաղթանակից, նույնիսկ դա համարում են ավելի լավ, քան եթե Քոչարյանը հաղթեր, քանի որ, ըստ իրենց, Քոչարյանի հաղթանակի դեպքում Հայաստանում կլինեին տուրբուլենտ զարգացումներ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:

«Սա ի գիտություն այն մարդկանց, ովքեր կարծում են, որ այս ընտրությունները բերեցին մեզ հաջողություն, որովհետև Քոչարյանը չվերադարձավ: Քոչարյանը չէր էլ ուզում վերադառնալ, Քոչարյանը Մոսկվայի պատվերով կատարում էր «բոբոյի», «սևի» դերը: Եթե 2018 թվականին այդ «սևի» դերը հիմնականում կատարում էր Սերժ Սարգսյանը, հիմա կատարում է Քոչարյանը: Տեսե՛ք, ժողովուրդ, Քոչարյանը ուզում է հետ գալ, գնացե՛ք, քվեարկե՛ք Փաշինյանին. սա այն է, ինչ տեղի ունեցավ։  Խորհուրդ կտամ ավելի խորությամբ, ավելի լայն համատեքստում այս ամենը դիտել, հիմա մենք ունենք ամբողջությամբ  կրեմլահպատակ խորհրդարան, Կրեմլի կողմից նշանակված իշխանություն, Կրեմլի կողմից նշանակված ընդդիմություն, որոնք շարունակելու են իրենց «սև ու սպիտակի» պայքարը, խորհրդարանում թեժ քննարկումներ են լինելու, մեկը «մուրճով» է հարվածելու, մյուսը «մանգաղով», իրար հայհոյելու են, բայց արդյունքնում գեղեցիկ տանելու են Կրեմլի քաղաքականությունը՝ դեպի սահմանազատում, Մեղրիի միջանցք, Արցախի հարցի թաղում և այլն: Այս ընտրությունները նպատակ ունեն լեգիտիմացնել 44-օրյա անօրինական պատերազմի արդյունքները, այսինքն՝ իրավական ուժ տալ «ռազմական հաղթանակին»,- նշեց Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: