Պետք է շտապենք. ոչ ոք դրսից չի գա հայ ժողովրդին արտաքին թշնամուց փրկելու․ Սամվել Բաբայան

Լուրեր

31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
31.07.2026 | 10:36
Դոլարն ու եվրոն արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 31-ի դրությամբ
Բոլորը

Ստորև ներկայացնում ենք «Ազատական» կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանի մեկնաբանությունը  ռուսական շրջանակների հետ իր  փոխհարաբերությունների մասին:

«Եվ վերջին պատերազմը, և իրադարձությունների հետագա զարգացումը ցույց  տվեցին, թե որքանով է Ռուսաստանը հետաքրքրված տարածաշրջանով և, համապատասխանաբար` Հայաստանում իշխանության մեջ գտնվող իր մարդկանցով: Կոնկրետ մարդկանց վրա «խաղադրույք անելն» ու նրանց առաջ տանելը բոլոր   գերտերությունների  համար ընդունված գործընթաց է:  Նրանք սովորաբար ընտրում ու աջակցում են այն հավանական առաջնորդներին, ովքեր վայելում են բնակչության մեծ մասի վստահությունն ու դրական վերաբերմունքը:

Ռուսաստանի պարագայում այս կանոնը չգործեց, քանի որ բացի հատուկ ծառայություններից ու տարածաշրջանային պատասխանատուներից, այստեղ ակտիվորեն աշխատում են նաև մասնավոր խմբեր, որոնք հետապնդում են իրենց սեփական շահերը, ռուսական պետական շահի հետ ոչ մի առնչություն չունենող:

Արցախյան  ընտրություններից  առաջ ինձ  է դիմել   հենց  այդ  5-րդ  շարասյունը, որպեսզի աջակցեմ ու առաջ մղեմ նրանց թեկնածու Վիտալի Բալասանյանին:  Վերջինս  բավականին   ենթարկվող  ու կառավարելի անձնավորություն է, ինչն էլ վկայում է, որ նա կդառնա հարմար տեղական կամակատար և կիրագործի Արցախը  Հայաստանից  տարանջատելու  ծրագիրը:  Միակ  խնդիրը  նրա  ցածր  վարկանիշն էր  բնակչության  մոտ:

Այդ ժամանակ նման առաջարկով ինձ մոտեցել էր Գառնիկ Իսագուլյանը, ով արդեն երկար ժամանակ աշխատում է 5-րդ շարասյան համար, միևնույն ժամանակ  սպասարկում  տարբեր   շրջանակների,  այդ  թվում  նաև   քոչարյանա-սերժական շահերը:

Ես կտրականապես հրաժարվեցի դառնալ հակահայկական այդ ծրագրի   մասնակիցը և գերադասեցի իմ Հայրենիքի շահը` խոստացված անձնական օգուտներից: Համագործակցության մերժում ստանալով` Իսագուլյանն անցավ սպառնալիքների. ինձ  տեղեկացրին, որ իմ դեմ լրատվամիջոցներով կեղտոտ արշավ են սկսելու, ինչպես նաև զրկելու են Ռուսաստան  մուտք գործելու իրավունքից:

Չնայած այն հանգամանքին, որ ես գիտեի, թե ում հետ գործ ունեմ,  այնուամենայնիվ, ենթադրում էի, որ սպառնալիքներից այն  կողմ  նրանք չեն անցնի:  Բայց ինտրիգներով և ռուսներին ուղղված կեղծ զեկուցագրերով առ այն, որ ինձ վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել, նրանց հաջողվեց կորզել այդ արգելքը:

Այնուամենայնիվ, ես չեմ զղջացել իմ որոշման համար` նույնիսկ նման գին վճարելով: Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ  կրկնում եմ, որ ընդունում եմ  քաղաքական   ու պետական գործչի միայն մեկ՝ հայամետ դիրքորոշում և այլ վարքագիծ ինձ համար անընդունելի է:

Այո, ես միշտ ընդգծել եմ, որ մեր երկրի աշխարհագրական դիրքից ելնելով, մենք կոչված ենք Ռուսաստանի հետ  գործընկերության, բայց այդ գործընկերությունը պետք է իսկապես լինի հավասարազոր: Ես  միշտ  բաց եմ արտահայտվել  և, եթե քննադատել եմ Ռուսաստանին, ապա միացյալ Հայրենիքիս ուղղված սխալ գործողությունների և որոշումների պատճառով: Եվ եթե ես միշտ պատրաստ եմ Ռուսաստանի Դաշնության  պաշտոնական  ներկայացուցիչների  հետ երկխոսության ու համագործակցության, ապա 5-րդ շարասյունների հետ խոսելու բան չունեմ:

Վերջերս տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրություններին այդ խմբերը կրկին ակտիվացել են: Ավելին,  այսօր նրանք բաժանվել են բազմաթիվ ճյուղերի, և նրանցից յուրաքանչյուրը ձգտում է առաջինն ապացուցել իր ռուսամետ կողմնորոշումը` չխորշելով անգամ հայ ժողովրդի և պետության շահերը ոտնահարելուց:

Իհարկե, կարող եմ այդ` բազմիցս  վերավաճառված խմբերին, խորհուրդ տալ դադարեցնել  իրենց անձնական շահերը Ռուսաստանի պետական շահ ներկայացնելուց,  բայց  հասկանում եմ, որ  դա  ժամանակի անիմաստ կորուստ է: Ուստի դիմում եմ իմ հայրենակիցներին և կոչ անում սթափ վերլուծել ցանկացած տեղեկատվություն, չհավատալ լրատվամիջոցների կեղծիքներին ու շահարկումների այն պատկերին, որը   մատուցվում է 5-րդ շարասյան կողմից:

Մենք  ունենք  միայն մեկ   ելք  և  այն  հայտնի է: Մեզ  անհրաժեշտ է   հզոր   բանակ:  Եվ այն մեզ պետք է ոչ թե պատերազմելու, այլ մեր պայմաններով խաղաղություն պարտադրելու  համար: Վերջերս Ալիևը հայտարարել է իր բանակի և ռազմական բյուջեի չափի ավելացման մասին: Սա նշանակում է, որ նա ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից:

Հետևաբար, մենք պետք է շտապենք: Ոչ ոք դրսից չի գա` հայ ժողովրդին արտաքին թշնամուց փրկելու համար: Մենք ինքներս պետք է դա անենք: Սա° է Հայաստանի գերակա պետական շահը: Իսկ բոլոր նրանք, ովքեր աշխատել են հայերի պառակտման և մեր երկիրը թուլացնելու նպատակին, վերջապես պարտավոր են սթափվել գոնե հիմա, երբ մենք կանգնած ենք գոյութան  սպառնալիքի առջև»: