Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին արդիականացվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
Բոլորը

Շուրջ 500 ավտոմեքենաների կայանման համար նախատեսված Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին ամբողջությամբ արդիականացվել է: Ներդրվել են մուտքի և ելքի ինքնաշխատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ավտոկայանատեղիում իրականացված աշխատանքներին ու ներդրված համակարգերին է ծանոթացել քաղաքապետ Հայկ Մարությանը: Նոր համակարգի ներդրման համար ուսումնասիրվել են առկա խնդիրները, միջազգային փորձն ու արդի տեխնոլոգիական հնարավորությունները:

Վարորդներն այսուհետ կայանելու համար պետք է վճարեն ինքնասպասարկման թերմինալներով: Ավտոկայանատեղիի երեք հարկերում տեղադրված վեց թերմինալները վճարային տարբեր եղանակների հնարավորություն ունեն:

«Համակարգն այնպես է մշակված, որ այլևս այլ մարդկանց հետ շփում չկա: Գալիս ես ավտոմատ կերպով համակարգը գրանցում է պետհամարանիշը, այդ պահից սկսած հաշվարկվում է ժամանակը, ըստ որի, կուտակվում է գումարը և դուրս գալիս, օգտվելով արդեն այս թերմինալից, նախօրոք վճարում ես, և դուրս գալու հերթ չի առաջանում: Խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ օգտվել հենց այս վճարման ձևից, որովհետև մենք ունենք նաև հավելյալ վճարման ձև՝ հենց դուրս գալիս, որը նաև, զգուշացնեմ, ավելի թանկ է: Այս կերպ օգտվելիս նախ ավելի քիչ եք վճարում և չեք առաջացնում այլ անհարմարություններ համաքաղաքացիների համար»,- ընդգծում է քաղաքապետը:

«Կարող են վճարումը կատարել թե կանխիկ, որի ժամանակ նաև մանրադրամն է վերադարձվում, հնարավոր է վճարել բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսով»,- նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Շահագործման 10 տարիները և առկա տեխնոլոգիաները տարբեր խնդիրներ էին առաջացրել աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսակետից: Սարքավորումները մաշվել էին, պակասում էր թափանցիկությունն ու վերահսկելիությունը, կայանման համար վճարումն էլ կատարվում էր միայն կանխիկ եղանակով:

Թեև համակարգը նոր է, բայց արդեն նկատելի է ծառայությունների որակի բարձրացումը, ծախսերի կրճատումն ու եկամուտների էական ավելացումը:

«Այս պահին գումարները հոսում են միայն բյուջե: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ այս ավտոկայանատեղին համայնքային սեփականություն է և օգտվողների գումարները ծառայելու են համայնքին»,- նշում է քաղաքապետը:

Համայնքային ավտոկայանատեղիում գործում են տարբեր սակագներ, նաև ամսական բաժանորդագրության հնարավորություն կա:

«Առավոտյան 9-ից մինչև 24:00-ն մեկ ժամի արժեքը 200 դրամ է, 24:00-ից մինչև առավոտյան 9:00-ը՝ 100 դրամ, սակայն եթե ամբողջ գիշեր է մեքենան կայանում, ապա՝ 500 դրամ: Գոյություն ունի նաև ամսական բաժանորդագրություն, որի արժեքը 20 հազար դրամ է: Ի դեպ, եթե համեմատականով նայենք, ապա կենտրոնի այլ ստորգետնյա ավտոկայանատեղիների համեմատ շատ ավելի մատչելի է»,- ասում է սպասարկող ընկերության աշխատակից Սարգիս Աբրահամյանը:

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում, ի դեպ, նաև էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել: Կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրով։

Երևանի տարբեր ենթակառուցվածքների արդյունավետ կառավարումն ու քաղաքացիներին մատչելի և թափանցիկ ծառայությունների մատուցումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Առաջիկայում նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներ կկիրառվեն նաև համայնքային այլ ոլորտներում: