Երեկ դեռահասները կոտրել են Ալմաստ-Շորժա գնացքի ապակիները, ձողեր են խփել գծերի վրա․ ՀԿԵ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կրկին հիշեցնում է երկաթուղում անվտանգության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին: Սա խաղերի, ծաղրերի կամ կատակների վայր չէ, դրանք իրական վտանգ են ներկայացնում ուղևորների կյանքի և առողջության, գնացքների անվտանգության համար․ տեղեկացնում են ՀԿԵ-ից։

Ցավոք, ոչ բոլորն են դա հասկանում: Օրինակ, երեկ դեռահասները կոտրեցին Ալմաստ-Շորժա գնացքի ապակիները: Այդ պահին գնացքը՝ ուղևորներով լի, մեկնում էր Երևանից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Նույն պատանիները ձողեր են խփել գծերի վրա, ինչը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել՝ ընդհուպ գնացքների վթարներ և ուղևորների առողջության վնասներ:

Երկաթուղու աշխատողների զգոնության շնորհիվ այս անգամ հնարավոր եղավ խուսափել վտանգավոր հետևանքներից: Այնուամենայնիվ, կատակի և խուլիգանության՝ նույնիսկ հանցագործության, միջև սահմանն այս պարագայում շատ նուրբ է և այն հեշտ է հատել:

Հարավկովկասյան երկաթուղին կշարունակի աշխատել իշխանությունների և երկաթուղու հարևանությամբ գտնվող դպրոցների հետ, բացատրել նման «կատակների» վտանգը: Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք ծնողներին հետևել իրենց երեխաներին, ովքեր հաճախ խաղում են երկաթուղու մոտակայքում, քանի որ դպրոցի և երկաթուղու աշխատողները միշտ չէ, որ կկարողանան վերահսկել կամ ազդել նրանց վարքի վրա: