Ժամը 14-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 26.8 տոկոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 15:34
Օրենքը խտրական է կիրառվում․ Փաշինյանը անօրինականություն է անում, ոչինչ չի ձեռնարկվում․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 15:26
«Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի
29.03.2024 | 15:16
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային. հաղորդվում է 33 մարդկային կորստի մասին
29.03.2024 | 15:07
Սոլովյովի հաղորդումը ՀՀ-ում արգելափակվում է, հայ գործիչը՝ Պաղեստինի ԱԳ նախարար․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 14:57
Եթե սահմանը հստակեցված չէ, ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չէ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:52
ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր
29.03.2024 | 14:44
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Թուրքիայում է․ հանդիպումներ են անցկացվել ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ
29.03.2024 | 14:34
Ապստամբություն է եղել․ Արա Պապյանը հորդորեց ոստիկանության մոտ տեղի ունեցածը ահաբեկչություն չորակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ժամը 14:00-ի դրությամբ՝ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարակելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 635 հազար 517 անձ, ընդհանուր ընտրողների 26,82 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։

Այսպիսով` Երևանում 859 հազար քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 257 504-ը կամ 29,28 տոկոսը։

Արագածոտնի մարզ՝ 117 472 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 28 987–ը կամ 24,68 տոկոսը։

Արարատի մարզ՝ 223 360 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 58 767 –ը կամ 26,31 տոկոսը»։

Արմավիրի մարզ՝ 235 840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 51 536–ը կամ 21,85 տոկոսը։

Գեղարքունիքի մարզ՝ 189 527 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 46 268 –ը կամ 24,41 տոկոսը։

Լոռու մարզ՝ 233 555 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են կամ 61 081–ը կամ 26,15 տոկոսը։

Կոտայքի մարզ՝ 242 22 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 66 645–ը կամ 27,54 տոկոսը։

Շիրակի մարզ՝ 226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 47 969 –ը կամ 21,15 տոկոսը։

Սյունիքի մարզ՝ 109 726 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 36 619–ը կամ 33,37 տոկոսը։

Վայոց Ձորի մարզ՝ 46 620 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են կամ 13 568–ը կամ 29,1 տոկոսը։

Տավուշի մարզ՝ 109 690 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 32 682 –ը կամ 29,79 տոկոսը։

Քաղաքներից ամենից ակտիվը եղել է Կապանը, իսկ ամենապասիվը՝ Ախուրյանը։