Բացահայտվել է Գոռավան գյուղի գերեզմանոցում կատարված սպանությունը․ մեկ անձ կալանավորվել է

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 13-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոռավան գյուղի գերեզմանատանը ծեծկռտուք է. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Րոպեներ անց ահազանգ հնչեց «Վեդի» բժշկական կենտրոնից։ Հիվանդանոց էր տեղափոխվել 33-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է Գոռավան գյուղի գերեզմանատանը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին տարբեր հրազենների՝ գնդացրի, ինքնաձիգի, ատրճանակի և հրացանի պարկուճներ, ավտոմեքենա՝ կրակոցների հետքերով, արնանման հետքեր և այլն։

Դեպքի վայր ժամանեցին նաև փորձաքրեագետներ։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ մի խումբ տղամարդիկ վիճել էին, ինչը հանգուցալուծվել էր փոխհրաձգությամբ, և այդ ընթացքում էլ 33-ամյա տղամարդը վնասվածքներ էր ստացել։ Դեպքից ժամեր անց, արդեն հունիսի լույս 14-ի գիշերը, «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև զինված միջադեպի մասնակիցներից 39-ամյա մի տղամարդ՝ դարձյալ հրազենային վնասվածքով։

Արարատի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզային վարչության ու ՔՈԳՎ ծառայողների հետ, օպերատիվ կերպով պարզեցին մասնակիցների ինքնությունը. բոլորն էլ Արարատի մարզի բնակիչներ են։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ իրականացվեց բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվող 32-ամյա տղամարդը հունիսի 14-ին, ժամը 19.30-ին, ներկայացավ ոստիկանության Արարատի բաժին, ապա տեղափոխվեց Վեդիի քննչական բաժին, տվեց խոստովանական ցուցմունք և կալանավորվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց հանցագործության գործիքներից հրացանը։ Մյուս հրազենները, ինչպես և մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

`