Փարաքար համայնքում իրականացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն
Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից Փարաքար համայնքում իրականացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ՀՀ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում: