Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ անհետ կորածների թիվը 1064 է

Լուրեր

11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
Բոլորը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր փաստաթուղթ է հրապարակել, որում անդրադարձ կա  Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով հայկական կողմի անհետ կորածների թվին։ Փաստաթուղթն ուղղված է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի կողմից, որում ներկայացված է Հիմնադրամի կողմից փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը՝ մինչև 05.04.2021թ․-ի դրությամբ։

Երրորդ նախագահի գրասենյակը տարածած հաղորդագրությամբ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ փաստաթղթում անհետ կորածների թիվը նշված է 1064, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ անհետ կորածների թիվը 321 է։

Փաստաթղթի վերաբերյալ Factor.am-ը փորձեց տեղեկություն ստանալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանից: Նա նշեց, որ տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին է խոսքը և չի կարող մեկնաբանել: Հարցին՝ վերջին տվյալներով որքա՞ն է անհետ կորածների թիվը, Ավետիքյանը պատասխանեց, որ հիմնադրամը պարբերաբար հրապարակումներ է կատարում տրված հատուցումների վերաբերյալ:

«Մեր հրապարակումներում եղած տեղեկություններից բացի՝ այլ բան չեմ կարող ասել»,- հավելեց Ավետիքյանը:

Նշենք, սակայն, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հայտարություններում միայն ընդհանուր տվյալներ են ներկայացվում հատուցում ստացած շահառուների վերաբերյալ, անհետ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալներ չեն նշվում: Վերջին՝ հունիսի 11-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 3803 է, որից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցում են ստացել 1453 շահառուներ։

Սերժ Սարգսյանի գրասենյակի հրապարակած փաստաթղթի հետ կապված Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց նաև վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից, որտեղից խոստացան արձագանքել՝ փաստաթղթին ծանոթանալուց հետո։ Սակայն դրանից տևական ժամանակ անց այդպես էլ որևէ պարզաբանում չստացանք, իսկ մեր զանգերը մնացին անպատասխան։