«Դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
23.04.2024 | 21:00
Սա առաջնագծի փշրման ակտ է․ Փաշինյանը պիտի երաշխիք ունենա, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից դուրս կգա, ոչ թե՝ հույս․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սյունիք կատարած մեր այցից հետո այնտեղ հետցնցումներ են սկսվել»,- Վայքում նախընտրական հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի այսօր տարածած հայտարարությանը:

«Ես զգուշացրել էի, որ աշխատողների նկատմամբ չփորձեք քաղաքական ներգործություն ցուցաբերել, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչն առաջինը ձեր գլխին է ջարդվելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կոռումպացված պաշտոնյաների փայերը վերադարձվելու են ժողովրդին, կառավարությանը:

Նա նշեց, որ այդպիսի առավել ակտիվ պաշտոնյաների ցուցակն ունեն. «Մենք խորհուրդ ենք տալիս չթպրտալ, հանգիստ սպասել, մինչև իրենց ճակատագիրը կորոշվի, նրանք առնվազն կհեռացվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից… Մի քանի գյադա-գյուդա էլ կան, նրանց երգն էլ երգված է, խորհուրդ կտամ ասֆալտի վաննաներ ընդունել»:

«Չագուչի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Սյունիքի ժողովուրդը ծնկի է բերելու իրենց կեղեքող էլիտային:

Մանրամասները՝ տեսանյութում: