Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք․ ՄԻՊ-ի հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության պատվիրակության հետ

Լուրեր

25.04.2024 | 21:15
Ալիևը թող զիջի Ջողազի ջրամբարը ՀՀ-ին, և սահմանը կհարմարեցնենք․ սա սահմանազատում չէ․ Արմեն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 20:58
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել
25.04.2024 | 20:45
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ
25.04.2024 | 20:38
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացին
25.04.2024 | 20:30
Ներքաղաքական քաոսի վտանգ կա, քաղաքացիական պատերազմով է հղի իրավիճակը․ Սարո Սարոյան
25.04.2024 | 20:24
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
25.04.2024 | 20:15
Գետ, ոչ թե կոյուղատար․ բնապահպանական քայլարշավ Գետառի հունը բացելու կոչով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 20:00
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
25.04.2024 | 19:49
Հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր քրեական հետապնդում
25.04.2024 | 19:37
Գյուղի պռնկի մի քանի տուն, կամուրջը ընկնում են սահմանի մեջ. որևէ մեկը չի կարող մեղադրել կիրանցիներին. Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 19:23
Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
25.04.2024 | 19:13
Բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
25.04.2024 | 19:00
Ինչու է աղմկում Երևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 18:47
Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը
25.04.2024 | 18:36
Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի երկու դեպարտամենտների ղեկավարներ Արմեն Մաշինյանն ու Արտյոմ Սեդրակյանը հունիսի 15-ին ընդունել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար պարոն Էողան Մերֆիի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը ներկայացրել է աշխատակազմում ընտրությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով: Արտյոմ Սեդրակյանը նշել է մտահոգություններն այն ատելության խոսքի, վիրավորանքի ու հայհոյանքների առնչությամբ, որոնք միմյանց ուղղում են քաղաքական ուժերն ու նրանց համակիրները։ Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ նման խոսքը տարածվում է սոցիալական ցանցերում, համակիրների շրջանում, ինչն ավելի է մեծացնում լարվածությունը և իրական կյանք տեղափոխվելու ռիսկեր է պարունակում։

Պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մատինյանը ներկայացրել է մշտադիտարկման արդյունքում արձանագրված տվյալները, այդ թվում՝ կապված ընտրակաշառք բաժանելու, վարչական միջոցի չարաշահման, այս կամ այն քաղաքական ուժին աջակցելու հիմքով աշխատանքից ազատելու, պաստառների սխալ տեղակայման հետ և այլն։ Քննարկվել է նաև Պաշտպանին հասցեագրվող՝ ընտրական իրավունքներին առնչվող բողոքները կամ ահազանգերը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների անաչառ դիտարկումը։

Հանդիպման ընթացում կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության՝ ընտրություններին մարդկանց իրավունքները երաշխավորելու նպատակով: