Էրդողանը Շուշիում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման և Հարավային Կովկասում խաղաղության ապահովման մասին

Լուրեր

25.04.2024 | 11:32
Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-Ադրբեջան սահմանի 10-12 կմ կարելի է սահմանազատված համարել
25.04.2024 | 11:28
Նույն վիճակն է, ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցի վարչական ղեկավար
25.04.2024 | 11:23
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
25.04.2024 | 11:12
Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցմամբ
25.04.2024 | 11:10
Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին․ Iran Human Rights
25.04.2024 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
25.04.2024 | 10:46
Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը
25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Այսօր Արցախի օկուպացված Շուշի քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «6-ի ձևաչափը» կարող է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն ապահովել։

«6-ի պլատֆորմի օգնությամբ, որում ենթադրվում է ընդգրկել Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին, Վրաստանին, Հայաստանին ու Իրանին, մենք ցանկանում ենք, որ այս տարածաշրջանը դառնա խաղաղության տարածաշրջան»,- ասել է Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում։

Նա նաև հայտարարել է, թե այդ ուղղությամբ աշխատում է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ և պատրաստ է բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել։

«Նմանատիպ ջանքներ պատրաստ է գործադրել նաև Ռուսաստաի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ տարածաշրջանում խաղաղություն տիրի»,- ասել է նա։

Էրդողանը նաև նշել է, որ Անկարան իրենից կախված ամեն ինչ կանի՝ «Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար», և Երևանին կոչ է արել համագործակցել «6 ձևաչափում»։

«Ես կոչ եմ անում Երևանին՝ օգտվել տարածաշրջանում համագործակցության հնարավորությունից։ Մեզնից կախված ամեն ինչ կանենք՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Էրդողանը։

Նա նաև հայտնել է օկուպացված հայկական Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն բացելու ծրագրերի մասին։

«Ամենակարճ ժամանակում մենք Շուշիում գլխավոր հյուպատոսություն կբացենք»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ դա ավելի կամրապնդի Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում։

Նշենք, որ այսօր Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները երկու երկրների համագործակցության նոր դաշնակցային հռչակագիր են ստորագրել Շուշիում։

Էմմա Չոբանյան