Որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունը հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք. ՀՀ ԱԳՆ

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

Որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական և պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում` Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո թիրախավորված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի սրբապղծումը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ամբողջական ոչնչացումը։

Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ գործողությունները, որոնք միտված են` ամրագրելու Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքները, էականորեն վնասում են տարածաշրջանում կայունության հաստատման միջազգային ջանքերին և ամբողջովին անընդունելի են։ Հայ ժողովրդի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպան սպառնալիքի չեզոքացումը հրամայական է դարձնում արցախահայության իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության գրավված տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված ազգաբնակչության անվտանգ վերադարձի ապահովումը:

Այս սադրիչ գործողությունները հստակորեն բացահայտում են նաև Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից հնչող հայտարարությունների կեղծ և ապակողմնորոշող բնույթը։

Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։