Քննարկվում է Հայաստանի ավագ դպրոցների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների Գերմանիայի բուհերում  բարձրագույն  կրթություն ստանալու հնարավորությունը

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  հանդիպում է ունեցել  ՀՀ-ում  ԳԴՀ արտակարգ և լիազորդեսպան Մաթիաս Քիսլերի և ՀՀ-ում գերմաներեն լեզվի զարգացման աշխատանքային խմբի հետ, որտեղ ներգրավված են Հայաստանում գործող գերմանական մասնագիտական կազմակերպությունների՝ Գյոթեի անվան ինստիտուտի, Գերմանիայի արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի (ZfA)  և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան աջակցությամբ մշակված Հայաստանի Հանրապետության դպրոցներում գերմաներենի զարգացումը խթանելու առաջարկները: Շնորհակալություն հայտնելով դեսպանին համագործակցության համար՝ ԿԳ նախարարը նշել է, որ օտար լեզուների զարգացման համատեքստում նախարարությունը կարևորում է միջազգային շահագրգիռ գործընկերների փորձագիտական, մեթոդական և գործնական աջակցությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Մաթիաս Քիսլերը ներկայացրել է գերմանական կողմի առաջարկները՝ գերմաներենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման և հայ-գերմանական կրթական համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Ներկայումս Հայաստանի 7 դպրոցներ, որպես  գերմաներենի խորացված դպրոցների ցանցում (PASCH) ընդգրկվածներ,  աջակցություն են ստանում Գերմանիայի կողմից: Նշված դպրոցներից 5-ը  Գերմաներենի լեզվական դիպլոմ DSD ծրագրում են ընդգրկված, իսկ Երևանի թիվ 119 դպրոցը ծրագրի ավարտին շրջանավարտներին տրամադրում է DSD-2 լեզվական իմացության դիպլոմ: Գերմանական կողմն առաջարկում է ավելացնել DSD լեզվական իմացության դիպլոմի ծրագրով լեզվի ուսուցում կազմակերպող դպրոցների թիվը ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզերում՝ մասնավորապես Շիրակի մարզկենտրոն Գյումրիում:  Այս համատեքստում անդրադարձ է եղել  դպրոցների ընտրության չափանիշներին.  գերմանական կողմը հետաքրքրված է հատկապես ֆիզմաթ և բնագիտական թեքում ունեցող դպրոցներով:

Նշվել է, որ այժմ քննարկվում է Հայաստանի ավագ դպրոցների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների Գերմանիայի բուհերում  բարձրագույն  կրթություն ստանալու հնարավորությունը` DSD-2 լեզվական իմացության դիպլոմի առկայության պարագայում: Անդրադարձ է եղել նաև DSD- 2 լեզվական իմացության դիպլոմը Հայաստանի բուհերի ընդունելության համակարգում ներառելու հարցին:

Գերմաներենի զարգացման հայեցակարգի համատեքստում կարևորվել են նաև գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը, որոնք իրականացվում են Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից:

Ընդգծելով, որ  ներկայացված առաջարկների հիմնական  մոտեցումներն ընդունելի են,  նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է   Գերմանիայի կողմից  միայն լեզվի իմացության հավաստումն ունենալու դեպքում Հայաստանի ավագ դպրոցների կրթական աստիճանը ճանաչելու պատրաստակամությունը, որը խթանող գնահատական է Հայաստանի կրթական բարեփոխումների  ճանապարհին:

Նախարար Մկրտչյանը կարևորել է նաև գերմաներեն լեզվի տարածումը միջին մասնագիտական կրթության ոլորտում՝ հաշվի առնելով, որ զուգահեռաբար ընթանում է գերմանական դուալ կրթության համակարգը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու գործընթացը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակային ծրագրերին, քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր: