Ինչպես են ՔՊ-ականները մեկնաբանում Սուրեն Պապիկյանի և Դիանա Գասպարյանի աղմկահարույց ձայնագրությունը

Լուրեր

14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
Բոլորը

Հունիսի 13-ին՝ քարոզարշավի 7-րդ օրը, համացանցում հրապարակվեց ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասնակցությամբ ձայնագրություն, որտեղ Գասպարյանը կարծիք է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ կասկածի տակ դնելով նրա հոգեկան առողջությունը: «Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»,- Սուրեն Պապիկյանին դիմելով ասում է Դիանա Գասպարյանը:

Լրագրողներն այսօր ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում փորձել են Փաշինյանից և նրա թիմակիցներից այս ձայնագրության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը որևէ մեկնաբանություն չեն տվել:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս ձայնագրության հետ կապված քննարկումները անկարևոր թեմա է որակել. «Չափազանց անկարևոր թեմա է այս պահին, և մենք կենտրոնացած ենք քարոզարշավի վրա»:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մեր զանգերն անպատասխան թողեց, իսկ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, Factor TV-ի եթերում անդրադառնալով ձայնագրությանը, նշեց. «Ես չեմ մեկնաբանում գաղտնի ձայնագրած և տեսագրած որևէ բան»: