ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր
5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանի ուղեկցությամբ տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են մարտական հենակետեր. այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՏԻՄ ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայության իրականացման պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, հայտնել իրենց պատրաստակամությունն անհրաժեշտության դեպքում աջակցելու զորամիավորմանը։